ՇՈԿՈԼԱԴԵ ԺԵԼԵ

shokoladnoe-zhele

Բաղադրությունը
 
8 ձու,
200 գր. շաքարի փոշի,
1 լ կաթ,
50 գր. կակաո,
25 գր. դոնդող,
2 տուփ վանիլին
 
Պատրաստման եղանակը
 
Ձվի դեղնուցները հարել շաքարի փոշիով մինչև սպիտակելը, ապա ավելացնել կաթը և կակաոն: Զանգվածը տեղադրել մարմանդ կրակի վրա և խառնելով եփել մինչև խտանալը: Հանել կրակի վրայից և շարունակել հարելը, ավելացնել նախապես սառը ջրի մեջ թրջած ժելատինը:Երբ զանգվածը սառչի, ավելացնել լավ հարած ձվի սպիտակուցը, վանիլինը: Լցնել կաղապարի մեջ և թողնել սառը վայրում մինչև սառչելը: Զարդարեք հատապտուղներով և մատուցեք: