FITNESS

ՇՈԿՈԼԱԴԱՅԻՆ ԴԻԵՏԱ ՀԱՐԹ ՈՐՈՎԱՅՆ ՈՒՆԵՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ

05. 06. 2018

e005369d26f84ed054bcf57f4849284c

Մեկ շաբաթում կարելի է կորցնել ռեկորդային 7 կգ քաշ: Զգուշացում՝ դա հեշտ չի լինի, փոխարենը կլինի շատ համեղ ու քաղցր:

 

1.Պետք չէ կարծես, թե կարող ես ուտել ցանկացած շոկոլադ ու ցանկացած քանակի: Դա այդպես չէ: Օրվա ընթացքում պետք է ուտել 100գր դառը շոկոլադ միայն, քանի որ այն ամենաքիչ կալորիականությունն ունի (մոտ 530 կկալ):

 

 

Այստեղ շեշտը դրվում է ոչ միայն կալորիականության, այլ նաև շոկոլադի օգտակար հատկությունների վրա:

 

Դառը շոկոլադը պարունակում է կակաոյի յուղ և շատ քիչ շաքարավազ: Բացի դա, դառը շոկոլադը նորմալացնում է արտրական ճնշումը, խանգարում թրոմբերի գոյացմանը, նորմալացնում ուղեղի և սրտանոթային աշխատանքը:

 

Եթե շոկոլադի տուփի վրա գրված է, որ այն պարունակում է 99% կակաո, ապա, ամենայն հավանակությամբ, բաղադրության մեջ չկա շաքարավազ, ինչը մեծ առավելություն է:

eb33fdaff6ab7b385e014947215eb111

Շոկոլադից ու ջրից բացի (ի դեպ, պետք է օրվա մեջ 2 լ ոչ պակաս ջուր խմել), կարելի է խմել նաև սև սուրճ (ամենաշատը 3 բաժակ), բայց առանց շաքարավազի և կաթի: Դիետոլոգները դա բացատրում են այն բանով, որ սուրճը խթանում է նյութափոխանակությանը, որն էլ ազդում է նիհարելու վրա:

5f60844729dba9cc150069a3ccbb704b

Բնականաբար, գազավորված ըմպելիքների, թեյի և ոգելից խմիչքների, ինչպես նաև բանջարեղենի ու մրգի մասին պետք է մոռանալ:

c9d8ae28f79e3c28d07b4745e8bde664

Դու, իհարկե, կարող ես ամբող 100 գր շոկոլադը ուտել միանգամից, բայց ավելի լավ է բաժանել այն 3 մասի: Խորհուրդ է տրվում ջուր խմել շոկոլադը ուտելուց 3 ժամ հետո:

e650a5630e15428ef06464e36fc4f957

Նման դիետա պահել կարելի է մեկ շաբաթից ոչ ավելի և ոչ հաճախ, քան ամիսը 2 անգամ: Մինչև այս դիետային անցնելը ճիշտ է բժշկի հետ խորհրդակցել և հասկանալ արդյոք ունե՞ս դու ալերգիա (ոչ միայն շոկոլադից) , չե՞ս տառապում շաքարախտով կամ արտերիալ հիպերտոնիայով, արդյոք չունե՞ս լեղապարկիդ  մեջ քարեր: Այդ դեպքում չես կարող պահել այս դիետան: