ՆՈՐ ԲՅՈՒԹԻ-ԹՐԵՆԴ. ՁևԱՎՈՐԻՐ ՀՈՆՔԵՐԴ ԾԱՂԻԿՆԵՐՈՎ

makeup_by_darin_28434452_413678235746323_4430953476784128000_nՀամացանցի օգտատերերը հոնքերը ձևավորելու նոր թրենդ են հորինել: Taylor R կեղծանունը կրող բլոգերը ներկել է հոնքերը կանաչ գույնով և դրանց փոքրիկ ծաղիկներ ամրացրել: Այսպես աղջիկը փորձել է գարնանային տրամադրություն ստեղծել:

 

Օգտատերերից ոմանց նման հարդարումը տարօրինակ է թվացել, իսկ մյուսները վերցրել են այս գաղափարը և սկսել իրենց օրինակները ներկայացնել՝ մակագրելով դրանք #gardeneyebrows հեշթեգով:
Նրանք, ովքեր որոշել են փորձել նոր թրենդը, օգտագործել են թարմ ծաղիկներ և խոտ: Սիրելի կենդանիները ևս անմասն չեն մնացել նորաձևության միտումներից: Աղջիկները լրացնում են անսովոր հարդարումը նաև օրիգինալ աքսեսուարներով և զարդարում ոչ միայն
հոնքերը, այլ նաև վարսերը:

 
Այս գարնանային թրենդը կարելի է գործածել թեմատիկ հեքիաթային ֆոտոսեսիաների ժամանակ: Թվում էր, թե մենք արդեն տեսել ենք հոնքերի բոլոր ձևավորումները, բայց այս նոր տարբերակն իսկապես
զարմացնում է իր օրիգինալությամբ: