SHOW BISS

ՆՈՐԱՁև ՈՒ ԿԱՆԱՑԻ 5 ԶԳԵՍՏ՝ ՎԻԿԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ (PHOTO)

11. 05. 2019

36085465_218303828800413_8180773308480880640_n

Պարուհի Վիկա Մարտիրոսյանը հաճախ  ներկայանում է պրակտիկ ոճով: Նրա կերպարները նորաձև են ու ոճային: Բայց այս անգամ Citrus.am-ի դիտակետում նրա էլեգանտ ու կանացի կերպարներն են:

Սպիտակ երկար զգեստ՝ ալիքներով ու լայն գոտիով: Ալիքներն ու լայն գոտին վերջերս շատ թրենդային են: Կերպարը շատ կանացի է դարձել նաև ընտրված զարդերի շնորհիվ: Իսկ ամեն ինչ լրացնում է նորաձև հետ սանրած մազերով սանրվածքը:

5

Եվս մեկ սպիտակ զգեստ՝ այս անգամ կարճ: Այս անգամ Վիկան ընտրել է սպիտակի ու կարմիրի դասական համադրությունը:

3

Սև տաբատ և երկար անթև ժիլետ՝ բեժի համադրությամբ: Մի փոքր խիստ, բայց միևնույն ժամանակ, էլեգանտ կերպար է ստացվել:

4

Ծաղկավոր պրինտը կրկին նորաձև է: Վիկան ընտրել է սպիտակ զգեստ ու ծաղիկներ՝ համադրելով դրանք կանաչ բարձրակրունկների հետ: Կանացի ու գարնանային կերպար ստանալու համար կարող ես հետևել Վիկայի օրինակին:

1

Կրկին սևի ու բեժի համադրություն: Սև նուրբ զգեստն ու դասական երկար պիջակը հետաքրքիր լուծում են տվել կերպարին: Այս կերպարով կարելի է ներկայանալ նաև առօրյայում:

6