BLOG

«Նյու լուք» ֆիտնես կենտրոնի բացումը

02. 05. 2015

IMG_9582jhyՇատ լավ նորություն ակտիվ հանգստի սիրահարների և ֆիզիկական կատարելության ձգտողների համար: Մայիսի 1-ին՝ Կիևյան 2բ հասցում բացվեց «Նյու լուք» ֆիտնես կենտրոնը, որի կարգախոսն է՝ «Առողջ հոգի առողջ մարմնում»:

 «Նյու լուք» ֆիտնես կենտրոնը ստեղծված է այն կանանց համար, ովքեր մտածում են իրենց առողջության, գեղեցիկ կեցվածքի և հոգու մասին:

Ֆիտնես կենտրոնն իր մեջ ներառում  է ՝

1.Աէրոբիկա, որն իր մեջ ներառում է ստեփ վարժություններ և աէրոբիկ ծրագրեր:

2.Զումբա, որը տարբեր պարային շարժումների ամբողջություն է:

3. Հաթա յոգա, որն ուղղված է մարդու ֆիզիկական առողջության պահպանմանն ու բարելավմանը:

4.Պիլատես, որն իր մեջ ներառում է վարժություններ մարմնի բոլոր հատվածների համար:

5.Պարեր, որն իր մեջ ներառում է՝ ռումբա, բաչատա և արևելյան:

6.Մերսում՝ գլուխ, դեմք, պարանոց, մեջք, որովայն, կրծքավանդակ, վերին վերջույթ, ստորին վերջույթ:

7.Երեխաների համար՝ մանկական յոգա և պարեր

Նշենք, որ կենտրոնում աշխատում են փորձառու ու պրոֆեսիոնալ մասնագետներ:

Citrusblog-ը ևս ներկա էր ֆիտնես կենտրոնի բացմանը: Նշենք, որ «Նյու լուք» ֆիտնես կենտրոնում կա մարզվելու համար նախատեսված ցանկացած հարմարություն, ինչպես նաև՝ մեծ դահլիճ, որտեղ և անցկացվելու են պարապունքները:

Միջոցառման արարողությունը վարում էր Կարինա Դանելյանը, իսկ բարձր տրամադրությունն ապահովեց՝ DJ Lyusi-ին: Ֆիտնես կենտրոնի բացման ընթացքում տեղի ունեցավ նաև խաղարկություն և մասնակիցներից մեկը շահեց «Նյու լուք» հաճախելու 1 ամսվա անվճար աբոնիմենտ:

Citrusblog-ի հետ զրույցում «Նյու լուք» ֆիտնես կենտրոնի հիմնադիր Նատալի Լազարյանը նշեց, որ արդեն երկար տարիներ է, ինչ զբաղվում է սպորտով:

«Շատ եմ սիրում սպորտը. փոքր հասակից հաճախել եմ մեծ թենիսի և միշտ էլ մտածել եմ սեփական ֆիտնես կենտրոն բացելու մասին: Մինչ այդ, տարիներ շարունակ աշխատել եմ որպես աէրոբիկայի մարզիչ և ունեմ արդեն 15 տարվա փորձ: Իսկ, այսօր, շատ  ուրախ եմ, որ իրակականացրեցի այն, ինչի մասին վաղուց էի մտածում: Սիրով սպասում ենք այն կանանց, ովքեր մտածում են իրենց կազմվածքի և առողջության մասին»,- նշեց ակումբի հիմնադիրը:

Ցանկացողները կարող են զանգահարել՝ 060744844