FITNESS

ՆԻՀԱՐԵԼՈՒ 9 ԿԱՐևՈՐ ԳԱՂՏՆԻՔ՝ ԴԻԵՏԵԼՈԳ ԼԻԼԻԹ ԲԱԲԱՍՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ

16. 05. 2019

58454038_2259567577444238_5971812177966683728_n

 

Հայտնի դիետոլոգ Լիլիթ Բաբասյանը, ով սեփական օրինակով ցույց է տվել, թե ինչպես կարելի է նիհարել ու նոր կյանք սկսել, որոշել է իր ինսթագրամյան հետևորդներին պատմել նիհարելու գաղտնիքների մասին:

«Նիհարելու ընթացքը հեշտ չէ, բայց և այնքան տանջալի չէ, որքան կարող է թվալ։ Բազմաթիվ միֆեր են տարածված, որոնք իրականում ոչ թե օգնում են նիհարել, այլ հակառակ ազդեցություն են ունենում »,-նկատել է Լիլիթը։

Միֆ 1 . Պետք է քիչ ուտել. իրականում որքան հաճախ ենք սնվում, այնքան լավ. օրվա ընթացքում 1 կամ 2 անգամ սնվելը սխալ է, անգամ, եթե չափաբաժինը մեծ է։ Այս դեպքում կալորիաները վերածվում են ճարպի։ Պետք է սնվել օրվա ընթացքում 5-6 անգամ։

Միֆ 2 . Ախորժակը փակելու համար պետք է մրգեր ուտել։ Քաղցրը, հակառակը, բացում է ախորժակը։ Պատճառը արյան մեջ շաքարի կտրուկ բարձրացումն է։

Միֆ 3. Սուշին և Ռոլը համարվում են դիետիկ սնունդ։ Իրականում սոյայի սոուսը շատ վտանգավոր է կազմվածքի համար։

Միֆ 4 .Կալորիաները նվազեցնելը նիհարելու միակ տարբերակն են. իրականում սոված մնալն ու օրական 700-800 կալորիա ընդունելը կբերեն հակառակ ազդեցության, դուք չեք դիմանա խիստ դիետային և կրկնակի կգիրանաք։

Միֆ 5. Ածխաջրերն ամբողջությամբ բացառել սննդակարգից. իրականում ածխաջրերը տարբեր են լինում` պարզ և բարդ։ Սննդակարգից պետք է հեռացնել պարզ ածխաջրերը, իսկ բարդ ածխաջրերը պետք է անպայման ներառել սննդակարգում։ Առանց դրանց երկար չեք դիմանա։

Միֆ 6. Թարմ քամած հյութերն ավելի օգտակար են, քան հենց միրգը. իրականում թարմ քամած հյութերում, գրեթե, չեն պահպանվում օգտակար նյութերը, ինչը վատ է։

Միֆ 7.  Չի կարելի ուտել 18։00-ից հետո. իրականում վերջին անգամ պետք է ուտել քնելուց 2-3 ժամ առաջ։ Կարծում եմ՝ ժամը 21։00-ին չեք քնում։) Այնպես որ, 18։00-ից հետո պետք է ուտել, հակառակ դեպքում, օրգանիզմը կսկսի սովածանալ և սննդի հաջորդ ընդունումը կնպաստի ճարպերի կուտակմանը։

Միֆ 8. Կարելի է ազատվել ճարպից՝ մարմնի պրոբլեմատիկ հատվածներում ինտենսիվ վարժություններ անելու շնորհիվ. իրականում վարժություններ անելով չեք ազատվի խնդիրներից, պարզապես ճարպի փոխարեն մկաններ ձեռք կբերեք։

Միֆ 9. կարելի է նիհարեցնել մարմնի կոնկրետ հատվածներ՝ ոտքեր, փոր և այլն։ Իրականում նիհարում է միանգամից ամբողջ մարմինը։ Մենք չենք կարող ընտրել, թե որ հատվածում ճարպը մաշվի, որ հատվածում՝ ոչ։ Ամենախնդրահարույց հատվածներում ճարպը հալվում է վերջինը։