SHOW BISS

ՆԵՐԻ ՕՔՍՄԱՆԸ ԼՔԵԼ Է ԲՐԵԴ ՓԻԹԻՆ՝ ՀԱՆՈՒՆ ՄԻԼԻԱՐԴԱՏԻՐՈՋ

14. 06. 2018

brad-pitt-neri-oxman

 

Ինչպես գրում է  Page Six-ը՝  Բրեդ Փիթի անձնական կյանքում խնդիրներ կան: Հիշեցնենք, որ դերասանը  հանդիպում էր 42-ամյա Ների Օքսմանի հետ, որի մասին հայտնի է այն, որ նա ծնվել է Իսրայելում ու ապրում է ԱՄՆ-ում։

 

Ներին Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի պրոֆեսոր է, ճարտարապետ: Փիթն ու նա ընդհանուր կիրք ունեն ճարտարապետության հանդեպ, ինչն էլ  մտերմացրել է նրանց։ Հիմա նրանք միասին աշխատում են նոր նախագծի վրա ու դրա համար էլ կանոնավոր հանդիպում են։

 

92df9a44a03c551d23490b4fa73291a2

 

Անցած հանգստյան օրերին Ներիին Փարիզում տեսել են 52-ամյա ֆինասնագետ ու ձեռներեց Բիլլ Էքմանի հետ։ Էքմանը ազատ ժամանակ շատ է սիրում թենիս խաղալ։ Անցած հանգստյան օրերին նա մասնակցել է սիրողական մրցաշարերից մեկին։ Ներին էլ եկել էր դիտելու այդ խաղը, իսկ խաղից հետո նա Էքմանի հետ միասին երեկույթի է մասնակցել։

2015-03-13T173613Z_1_LYNXMPEB2C0UZ_RTROPTP_3_USA-TRADING-HERBALIFE_original

 

«Բիլլը և՛ հանդիպումն է հաղթել, և՛ աղջկա սիրտն է գրավել։ Բրեդ Փիթին թենիս է պետք սովորել ու Էքմանի մակարդակի կրթություն ունենալ, եթե նա ուզում է իր կողքին տեսնել նման փայլուն ինտելեկտուալ կնոջ, ինչպիսին է Ներին»,-մեկնաբանել է այդ նորությանը մոտ կանգնած աղբյուրը։