ՆԱԽԱՃԱՇ ԾՈՒՅԼԵՐԻ ՀԱՄԱՐ

Նախաճաշը մեր սննդակարգի կաBanana_mussրևորագույն բաղադրիչն է, քանի որ դրանովէ պայմանավորված մեր  մեր եռանդուն և էներգիայով լի օրը: Շատերը ծուլանում են առավոտյան նախաճաշել, մինչդեռ հետազոտողները խորհուրդ են տալիս անպայման առավոտյան թեթև սնունդ ընդունել: Եթե դուք պատրաստելու համար ոչ ժամանակ ունեք, և ոչ էլ տրամադրություն, ապա այս  շիլայի բաղադրատոմսը հենց ձեզ համար է:

Պատրաստման համար հարկավոր է՝

1 ձու

200գ կաթնաշոռ

30գ ալյուր

շաքարավազ

Պատրաստման եղանակը՝

Լայն տարայի մեջ դնել  կաթնաշոռը, ավելացնել ձուն, շաքարավազը և ալյուրը, ապա ամբողջը այնպես խառնել, որ ստացվի հարթ զանգված: Եթե ստացված զանգվածը շատ կպչուն է, կարելի է մի փոքր ալյուր կրկին ավելացնել: Սեղանին շաղ տալ մի քիչ ալյուր և վրան դնել կաթնաշոռի զանգվածը, բաժանել երկու  բարակ հավասար մասերի: Այդ բարակ մասերը բաժանել մանր կտորների:  Այնուհետև  եռացրած ջրով փոքր կաթսայի մեջ զգուշությամբ լցնել կտորները, սպասել մինչև կտորները բարձրանան ջրի մակերես, թողնել մեկ րոպե և հանել կաթսայից: Կարելի է համտեսել ծիրանի ջեմով: