գլխավոր 1234

ՅՈՒՐԱՀԱՏՈՒԿ ՍՈՈՒՍ ՁԿԱՆ և ԾՈՎԱՄԹԵՐՔԻ ՀԱՄԱՐ

13. 05. 2019

ae6d0627f59799dc5696808f953e0774 (1)

Այս սոուսը լրացնում է ձկան կամ այլ ծովամթերքից պատրաստված ճաշատեսակները: Այն ուտեստները դարձնում է հյութալի և հաղորդում է յուրահատուկ համ:

Ձեզ հարկավոր է:  200մլ սերուցք, 1-2 թեյի գդալ մանանեխ, 1-2 թեյի գդալ մեղր, կիտրոնի հյութ, կանաչի:

Ինչպես պատրաստել: Սոուսը պատրաստել թույլ կրակի վրա և անընդհատ խառնել: Մանանեխը, մեղրը և կիտրոնի հյութը ավելացնել այդ ընթացքում: Ապա կտրատել կանաչին և եփել մինչև դառնա միախառն զանգված: