ՅՈՒՐԱՀԱՏՈՒԿ ԿՆՈՋ 3 ՊԱՐԶ ԿԱՆՈՆ

MyCollages (29)

 

Մեր օրերում յուրահատուկ ուզում են լինել բոլորը: Ներկայացնում ենք որակներ, որոնցով օժտված են յուրահատուկ կանայք:

 

Ինքնավստայություն: Բոլոր ժամանակներում ինքնավստահությունը օգնել է կնոջը՝ անկախ նրա տեսքից, տարիքից: Դու կարող ես գիտակցել քո լավ ու վատ կողմերը, առավելություններն ու թերությունները, բայց հաշտ լինել դրանց հետ: Քեզ ինքնավստահ զգալու համար պետք է ճանաչես ինքդ քեզ:     

 

Խարիզմա: Յուրահատուկ կինն անբացատրելի խարիզմա ունի, որն օգնում է ուշադրություն գրավել: Խարիզման, սակայն, կա՛մ կա, կա՛մ՝ ոչ: Դա հնարավոր չէ ձեռք բերել արհեստական ճանապարհով: Այնպես որ այն, ինչ այսօր հաճախ տեսնում ես, ոչ մի կապ չունի իրական խարիզմայի հետ:

 

Բարեսրտություն: Այո՛, պետք չէ զարմանալ, բարեսրտությունը չափազանց կարևոր է: Հնացել է այն միտքը, որ արտասովոր կինը պետք է վատ համբավ ունենա: Այնպես որ մոռացիր այդ մասին: