TESTS

ՅՈՒՐԱՀԱՏՈՒԿ ԹԵՍՏ. Ի՞ՆՉ Է ԶԳՈՒՄ ՏՂԱՆ ՔՈ ՀԱՆԴԵՊ՝ ԸՍՏ ՆՐԱ ՇԱՐԺՈՒՄՆԵՐԻ

08. 11. 2018

0203b74d60bc992f4bfdff97725e2a7f (1)

Առաջարկում ենք յուրահատուկ թեստի ենթարկել քո տղամարդու պահվածքը:

Նայիր նրա մարմնին: Կարևոր չէ, ուր են ուղղված նրա գլուխը կամ ոտքերը, քանի որ եթե նրա մարմինը ուղղված է դեպի քեզ, ապա դու նրան հետաքրքիր ես:

Երբ հանդիպում եք հայացքներով, ուշադրություն դարձրու նրա հոնքերին: Նա ենթագիտակցորեն բարձրացնում է դրանք, եթե նրան հետաքրքիր է քեզ հետ խոսել: Դա վայրկյանապես է տեղի ունենում, այնպես որ փորձիր ուշադիր լինել:

Ուշադրություն դարձրու նրա աչքերի բիբերին: Եթե քեզ նայելիս դրանք լայնանում են, ապա նրան դուր է գալիս իր տեսածը:

Եթե նա դիպչում է քո մազերին, ապա դու նրան դուր ես գալիս: Պարզապես ընկերներն այդպես չեն վարվում:

Եթե ուրիշների ներկայությամբ դու որսում ես քեզ ուղղված նրա հայացքը և դա տեղի է ունենում ոչ մեկ անգամ, այսինքն նա մեկ նայում է քեզ, մեկ՝ ոչ, ապա դու նրան հետաքրքրել ես:

Եթե խոսակցության ընթացքում նա նայում է շուրթերիդ, ապա մտածում է դրանք համբուրելու մասին:

Եթե քեզ տեսնելիս՝ նա սկսում է ուղղել սանրվածքը, ապա համակրում է քեզ:

Եթե հանդիպելիս կամ բաժանվելիս նա գրկում է քեզ սովորականից երկար, ապա նրա վերաբերմունքը ևս քո հանդեպ սովորական չէ:

Եթե նա մոտեցնում է քեզ գլուխն ու համաձայնության նշան անում դրանով, ապա զրույցը նրան հետաքրքիր է:

Եթե նա սկսել է հաճախ թարթել աչքերը, ապա նրան դուր է գալիս իր տեսածը:

Եթե նա խաչում է ձեռքերը, ապա դա վատ նշան է: Այդպես մարդը փակվում է: Իսկ եթե ահա նստած է լայն բացած ձեռքերով ու ոտքերով, ապա նա հանգիստ է ու լիցքաթափված:

Եթե նա դիպչում է իր դեմքին և երկար նայում՝ առանց թարթելու, ապա, հավանաբար, ստում է: