ՄՐԳԱՅԻՆ ՍԱՌՑԵ ՊԱՂՊԱՂԱԿՆԵՐ

Fruit_popsicles

Բաղադրությունը
1 բանան
5-6 հատ ելակ
1 հատ դեղձ
քիչ քանակությամբ նարինջի կամ խնձորի հյութ:
Պատրաստման եղանակը
Մրգերը առանձին առանձին հարել հարիչով, ավելացնել հյութը քիչ քանակությամբ, ապա լցնել զանգվածը թղթե բաժակների մեջ և դնել սառնարանի խցիկում: Կիսով չափ սառչելուց հետո, տեղադրել պաղպաղակի փայտիկները: Երբ մրգային պաղպաղակը ամբողջությամբ կսառչի, կարող եք համտեսել: