Մրգային ժելե

fruktovoe-zhele-bez-polufabrikatov-1036-52046Այս տեսակի տորտերը չեն գիրացնում, քանի որ պատրաստված են մրգերից:

Պատրաստման համար հարկավոր է՝
թթվասեր անյուղ 15%- 900 գ,
ժելե ազնվամորու – 1 տուփ,
ժելե կիտրոնի – 1տուփ,
ժելե կիվիի – 1 տուփ,
ժելատին արագ հալվող – 40 գ,
շաքարավազ – 0,5 բաժակ

Պատրաստման եղանակը՝

Ժելեները պատրաստել, ինչպես նշված է տուփի վրա, վերցնելով ավելի քիչ ջուր: Այսպես, եթե պահանջվում է 400 մլ ջուր, խառնել 300, եթե գրված է 250 մլ, լցնել 200: Լցնել տափակ ամանների մեջ, սառեցնել: Մինչ գունավոր դոնդողները կսառչեն սառնարանում, պատրատենք սպիտակը: 40 գ ժելատինը թրջել  300 մլ եռացրած գոլ ջրում: Թողնել մնա 40 րոպե: Դնել մարմանդ կրակին, խառնել, մինչև ժելատինը ձուլվի: Թթվասերը հարել շաքարավազի հետ, անընդհատ խառնելով ավելացնել դոնդողը: Պատրաստի գունավոր ժելեները կտրատել, լցնել ամանների մեջ և վրան լցնել ճերմակ թթվասերով դոնդողը: Դնել սառնարան մի քանի ժամ: Մատուցել սառը:

Լուսանկարները քեզ կօգնեն ավելի ճիշտ կողմնորոշվել, թե ինչպես կարելի է զարդարել ժելեն և մատուցել