Մրայա Քերին Լաս Վեգասում է

Mariah Carey Welcome Event For Her Las Vegas Residency "MARIAH #1 TO INFINITY"Ապրիլի 28-ին Մրայա Քերիի երկրպագուները հանդիպեցին նրան Լաս Վեգասում, որտեղ երգչուհին ներկայանալու  է լայնամասշտաբ համերգային ծրագրերով: Քերիի ժամանումը կազմակերպվել էր մեծ շուքով: Նա Կեսարս Փելիս է եկել 1936 թվականի արտադրության վարդագույն  մեքենայով, իսկ բեմ նրան  բարձրացրել են ձեռքերի վրա: Աստղը նաև աչքի էր ընկնում իր հագուստով. նա  կրում էր կիսաթափանցիկ զգեստ և ճոխ ոսկյա զարդեր: Մրայա Քերիի առաջին մենահամերգը Լաս Վեգասում տեղի կունենա մայիսի սկզբին, ապա երգչուհին հունիս և հուլիս ամիսներին կտա առնվազն 15 համերգ: Նույնիսկ կարծիք կա, որ փոփ աստղը ԱՄՆ-ի շրջագայությունների ժամանակ կաշխատի մոտ 30մլն դոլլար: