SHOW BISS

«ՄՏԱԾՈՒՄ ԵՄ ՀԱՅԿԱԿԱՆ ԾԱՂԻԿՆԵՐԻ ԲՈՒՅՐՈՎ ՕԾԱՆԵԼԻՔ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ». ՔԻՄ ՔԱՐԴԱՇՅԱՆ

08. 10. 2019

image

Քիմ Քարդաշյան Ուեսթն այսօր ելույթ է ունենում WCIT 2019 համաժողովի ընթացքում, որի ընթացքում անդրադարձել է  նաեւ Հայաստանում առաջացած իր գաղափարների մասին։

Նա նշել է, որ երբ գաղափարներ չի ունենում, ճանապարհորդում է նոր մտքեր ունենալու համար։

Քիմը նշել է, որ ոգեշնչվել է երեկ՝ Հայաստանի փողոցներով մեքենայով շրջելու ընթացքում։ Հայուհին մտածել է օծանելիք ստեղծել հայկական ծաղիկներով։

Ի դեպ, օրեր առաջ՝ նախքան Հայաստան ժամանելը, Քիմը ներքանազգեստի Skims ապրանքանիշը Հայաստան բերելու ցանկություն էր հայտնել։

Լուսանկարը` Armenpress.am-ի: