FITNESS

ՄՈՆԻԿԱ ԲԵԼՈՒՉԻԻ 5-ՕՐՅԱ ԴԻԵՏԱՅԻ ԳԱՂՏՆԻՔԸ. ԱՆՀԱՎԱՆԱԿԱՆ Է

29. 06. 2018

thumb2

 

Իզուր չէ, որ Մոնիկա Բելուչիին կոչում են իտալական աստվածուհի. 53 տարեկան հասակում նա ունի կանացի կազմվածք, սլացիկ ոտքեր, իսկ ժամանակը, կարծես, անցնում է նրա կողքով: Դերասանուհին, ի դեպ, հայտարարել է, որ չի պատկանում այն մարդկանց թվին, ովքեր արթնանում են առավոտյան ժամը 6-ին ու վազում մարզասրահ: Գաղտնիքը նրա դիետայի ու օգտագործած մթերքների մեջ է: Երբ շտապ պետք է նիհարել, Մոնիկա Բելուչին անցնում է այս սննդակարգին:

960-540-monika-beluchi

Իտալիայի № 1 գեղեցկուհու համար սկբունքային կարևոր է, որպեսզի նրա սննդակարգում լինեն ցորենի կոշտ սորտերից պատրաստված մակարոնեղեն, լոլիկ, սառը մամլման եղանակով ստացված ձիթապտղի յուղ, ծովային ձուկ,  կարմիր գինի և կծու պղպեղ:

2-1-3

Ծովային ձուկը սպիտակուցի, օմեգա-3 և օմեգա-6 յուղաթթուների հիմնական աղբյուրն է:  Աշխարհի բոլոր շեֆ խոհարարները ձիթապղտի յուղը համարում են ամենաօգտակարը:

3-1-2

Ոչ մեծ քանակությամբ (օրը՝ կես բաժակ) կարմիր գինու օգտակարության մասին ավելորդ է խոսել: Սրտանոթային համակարգի համար սա № 1 ըմպելիքն է. սրտի կաթվածը, ինսուլտն ու աթերոսկլերոզը կշրջանցեն ձեզ:Կծու պղպեղը արագացնում է նյութափոխանակությունը, իսկ հակաօքսիդանտներ պարունակող կարմիր լոլիկը  օրգանիզմը մաքուր կպահի:

4-1-2

Հարկ է նշել, որ Մոնիկա Բելուչին երբեք չի սահմանափակել իրեն ուտելիքի հարցում, իսկ սպորտով զբաղվելու մասին սկսել է մտածել միայն երկրորդ երեխայի ծնունդից հետո: Կարևոր ֆոտոսեսիայից առաջ աստղը պահում է այս 5 օր տևող դիետան:

15dfb827ec6ee501de30633ba771e19b

ՕՐ 1: Նախաճաշ՝ 1 բաժակ թարմ քամած հյութ: Ճաշ՝ ձիթապտիղ յուղով, կիտրոնի հյութով, բալզամիկի քացախով և բնական յոգուրտով համեմված անսահամափակ քանակությամբ հազարաթերթիկի աղցան: Ընթրիք՝ բանջարեղենով ( շոգեխաշած գազար, դդմիկ, սմբուկ, լոլիկ,  սոխ ու նույնսիկ վարունգ) և կոշտ պանրով պաստա:

5-1-2

ՕՐ 2: Նախաճաշ՝  200–250 մլ. յուղազրկված յոգուրտ: Ճաշ՝ 2 ձու՝ ցանկացած տարբերակով ( ձվածեղ, օմլետ) հացահատիկային հացի մի կտորի հետ: Ընթրիք՝  բանջարեղենով միս ( միսը բանջարեղենի հետ դրեք ջեռոցի մեջ):

6-1-2

ՕՐ 3: Նախաճաշ՝  1 բաժակ թարմ քամած հյութ: Ճաշ՝ կորտոֆիլի պյուրե՝ կոշտ պանրով: Ընթրիք՝ տոմատի մածուկով պաստա (սոուսի համար անհրաժեշտ է սեփական ջրի մեջ պահածոյացված լոլիկը շոգեխաշել 30 րոպե):

7-1-1

ՕՐ 4: Նախաճաշ՝  200–250 մլ. յուղազրկված յոգուրտ: Ճաշ՝ Ոչ մեծ կտոր (100գրամ) միս կամ ձուկ: Ընթրիք՝ բանջարեղենով բրինձ:

8-5

ՕՐ 5:  Նախաճաշ՝ 1 բաժակ թարմ քամած հյութ: Ճաշ՝ համեմունքներով սպագետի ( բազիլիկ, օրեգանո, սոխ): Ընթրիք՝ արքայախնձոր:

9-6