WOMAN

ՄԻ ՇՏԱՊԻՐ ԱՄՈՒՍՆԱՆԱԼ. ԻՄԱՍՏՈՒՆ ԿՆՈՋ 7 ԽՈՐՀՈՒՐԴ

26. 06. 2018

1

 

Հերթական անգամ պատրաստել ենք իմաստուն խորհուրդների փոքրիկ չափաբաժին, որոնք կօգնեն քեզ հասկանալ կյանքի իսկական իմաստը:

 

Իմաստությունը գենետիկորեն չի փոխանցվում, բայց ծնողները դաստիարակության ընթացքում կարող են իրենց երեխաներին կարևորագույն գիտելիքներ փոխանցել, եթե, իհարկե, մայրիկն ու հայրիկը բավականաչափ խելացի են ու կյանքի փորձ ունեն:

 

 Այս խորհուրդները 70-անց մարդկանց կողմից են: Նրանք հաստատ գիտեն, թե ինչ են ասում:

 

-Ապրիր լիակատար կյանքով: Մի շտապիր ամուսնանալ ու ընտանիք կազմել, շտապիր լիարժեք կյանքով ապրել՝ զարգացիր, ճանապարհորդիր, զվարճացիր:

a2ec74b66b748f134d18761f41f247d1

-Ընկերներն այն մարդիկ են, ում դու կարող ես զանգել նույնիսկ գիշերվա ժամը 3-ին: Ովքեր պատրաստ են օգնել, նույնիսկ եթե հենց այդ պահին իրենք ևս օգնության կարիք ունեն:

f6c1e8c6c9cc3f0ea53d5f35f37b4a7d

-Հնարավոր է, որ դու ամեն ինչ շատ լուրջ ես ընդունում: Կյանքին թեթև նայիր, այդպես ավելի հեշտ ու հաճելի կլինի ապրել:

f631b43444f34f66b070cfe3452f14ec

-Եթե դու երեխաներ ունես, ապա փորձիր նրանց հետ ավելի շատ ժամանակ անցկացնել: Չես էլ հասցնի նկատել, թե որքան շուտ մեծացան նրանք: Վայելիր նրանց ներկայությունը:

dfcc8153d734fd63608635c8a29d63aa

-Քո կյանքի կարևորագույն մարդը նա է, ով պատրաստ է քեզ հետ կիսել սեփական կյանքը:

d6ff0d8ab2c74612eb0f02faced0aede

-Ոչ մեկ չգիտի, թե որքան ժամանակ է մնացել ապրելու: Գուցե դու երկար տարիներ կապրես, իսկ հնարավոր է՝ քիչ: Այնպես որ վայելիր ամեն օրդ: Մի թող հաճելի բաները վաղվան:

4a67b1df4e8589f8e06ad6ef03370b5e

-Եթե գերհոգնածություն ես զգում, մի պահ կանգ առ ու ինքդ քեզ կողքից նայիր: Զգա հենց այդ պահը: Հիշիր, որ միայն մեկ կյանք ունես:

f528463b87f5edc2db308c0ecde69385