SHOW BISS

ՄԻՇԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ՝ «ՄԱՆԿԱԿԱՆ ՁԱՅՆԸ» ՆԱԽԱԳԾԻ ՀԱՂԹՈՂՆԵՐԻՑ ՄԵԿՆ Է (VIDEO)

25. 05. 2019

61366942_328180831198092_3856092162114541925_n

Էրժան Մաքսիմ, Անաստասիա Սիսաուրի, Ռոբերտ Բագրատյան, Միքայել Գրիգորյան, Նինո Չեսներ, Ռենատա Թաիրովա, Վալերի Կուզակով, Մարիամ Աբդելկադեր. «Մանկական ձայնը» նախագծի հատուկ թողարկման շրջանակներում հայտարարվել են հաղթողների անունները։

Բոլոր մասնակիցները Առաջին ալիքի գլխավոր տնօրենի կողմից ստացել են բաղձալի արձանիկները։ «Ցանկանում եմ ասել՝ «Ձայնը» կլինի։ «Ձայնը» եղել և մնում է արդար։ Ինչպես ասվում էր հայտնի հեքիաթու՝  ոչ մի կապեր ու գումարներ չեն օգնի, որպեսզի սիրտը մեծանա և ոտքը փոքրանա։ «Ձայնում» հաղթելը կարելի է ապացուցել միայն տաղանդով և ողջ երկրին։ Կհանդիպենք նոր եթերաշրջանում», – հայտարարել է  Կ․ Էրնստը։

«Չեղարկելով եզրափակչի տվյալները՝ ցանկանում ենք յուրաքանչյուր երեխայի ասել, որ դուք մեծերի մանիպուլացիաների օբյեկտներ չպետք է լինեք։ Չեղարկելով եզրափակչի տվյալները՝ ցանկանում ենք յուրաքանչյուր մեծի ասել, որ չարժե անգամ փորձել»,-հավելել է նա։

«Մանկական ձայնի» վեցերորդ եթերաշրջանի հաղթող ճանաչված Ալսուի դուստրը որոշել է չմասնակցել հատուկ թողարկմանը։

«Միկելա Աբրամովան որոշել էր չմասնակցել այդ երեկոյին։ Սա նրա որոշումն է և մենք հարգում ենք», – մեկնաբանել է հաղորդավար Դմիտրի Նագիևը՝ վստահեցնելով , որ Ալսուի դուստրը մնում է «Ձայնի» մեծ ընտանիքի անդամ։