CITRUS STUDIO

ՄԻԼԱՆ ԱՐԴԵՆ 5 ՏԱՐԵԿԱՆ Է

15. 09. 2016

 

14064315_652830951565017_4788069876991808090_nՀետևելով բարի   ավանդույթներին՝ ամենավառ և պոզիտիվ Citrus.am կայքը այս անգամ ներկա է գտնվել գեղեցկուհի Միլայի ծննդյան տարեդարձին և լուսանկարել երեկույթի հետաքրքիր պահերը: Փոքրիկ Միլան նշում էր իր 5-ամյակը՝ Արիել ջրահարսի թեմայով: Տոնական երեկոյի  հեքիաթային օրը լրացրեցին նրա մտերիմները, ընկերները և հարազատները, ովքեր բազմաթիվ անակնկալներ էին պատրաստել փոքրիկի համար: Երեկույթի ամբողջ ընթացքում Միլան երգում էր, պարում, վազվզում այս ու այն կողմ և հաճույքով ընդունում իր նվերները:

Citrus Studio-ի շնորհիվ երեկույթի Candy Bar-ը  պատրաստված էր  Արիել ջրահարսի թեմայով: Անթիվ փուչիկները, համեղ կոնֆետները, բազմաթիվ ժպտացող փոքրիկները և ծովային մթնոլորտը երեկույթը վերածել էին իրական հեքիաթի:

Citrus.am-ը միանում է բոլոր շնորհավորանքներին՝  հոբելյարին մաղթելով  ուրախ և անհոգ մանկություն: Մեզ մնում է միայն գեղեցիկ ֆոտոշարքի միջոցով ձեզ փոխանցել ծննդյան  երեկույթի վառ և գունավոր պահերը:

Սիրելի՛ ծնողներ, եթե ցանկանում եք ձեր փոքրիկների օրը հագեցած լինի ուրախու հիշարժան պահերով, ապա դիմեք  

CITRUS STUDIO-ին և թող ձեր երեխայի տոնն անմոռանալի դարնա:

 

Մանրամասների համար զանգահարել՝ (091)481752