SHOW BISS

ՇՈՒՐԹԵՐ, ԿԱԶՄՎԱԾՔ, ՁԱՅՆ, ԱՍՏՂԵՐԻ ԱՆՀԱՎԱՏԱԼԻ ԲԱՐԴՈՒՅԹՆԵՐԸ

06. 06. 2018

գլխավոր նկար

 

Նիկոլ Քիդման (պեպեններ, սփրթնած մաշկ, կազմվածք)

Ով կմտածեր, որ Նիկոլ Քիդմանը փոքր տարիքում «անճոռնի ճուտիկ» է եղել: Համադասարանցիները միշտ ծաղրել են նրան պեպենների պատճառով, որոնք վառ արտահայտված էին սփրթնած մաշկի վրա: Բայց եթե այս դժվարությունը դերասանուհին ժամանակ ընթացքում կարողացավ հաղթահարել, ապա կառուցվածքից դժգոհությունը մնաց: Աստղը կարծում է, որ իր մարմնին չէին խանգարի ավելի կանացի ֆորմաները:Նա շատ է տառապում նիհարության պատճառով:

Նիկոլ 1

 

Ջեննիֆեր Լոուրենս (կազվածք)

Ժամանակակից ամենահմայիչ դերասանուհիներից մեկը՝ Ջեննիֆեր Լոուրենսը, համարում է, որ ինքը բավականաչափ նիհար չէ: Աստղը խոստավանում է, որ փորձում է առողջ սնվելու սկզբունքներին հետևել, պարբերաբար զբաղվում է սպորտով, բայց իր երազանքի կառուցվածքին հասնել չի կարողանում:

Ջեննիֆեր Լոուրենս 2

 

Անջելինա Ջոլի (շուրթեր)

Շուրթերը Անջելինա Ջոլիի ֆիրմային հմայքն են: Միլիոնավոր աղջիկներ ամբողջ աշխարհում երազում են ունենալ նրա շուրթերից: Սակայն դերասանուհին կարծում է, որ հենց այդ հատվածն է իրեն տգեղացնում: Սեքս-խորհրդանիշի խոսքով, իրեն դուր չի գալիս այն, որ իր շուրթերը ղբաղեցնում են դեմքի կեսը: Իսկ դեռահասության շրջանում նա փորձել է միշտ թաքցնել դրանք:

Անջելինա Ջոլի 3

 

 

Վիկտորիա Բեկքեմ (կազմվածք)

Վիկտոիրա Բեկքեմը ոճի իկոնա է, սակայն նույնիսկ նա բարդույթներ ունի: Աստղը կարծում է, որ իր կազմվածքը հեռու է իդեալականից չափազանց նիհարության պատճառով: Դիզայները խոստովանում է, որ չի կարող կրել կոնքերի վրա տաբատներ, քանի որ դրանք իր վրա անհեթեթ տեսք ունեն: Բայց ավելի զարմանալի է այն, որ նա միշտ դիետաներ է պահում:

Վիկտորիա Բեկքսեմ 4

 

Կամերոն Դիաս (կուրծք)

Կամերոն Դիասի սպորտային ձիգ կազմվածքը միլիոնավոր աղջիկների նախանձի օբյեկտ է: Բայց դերասանուհին խոստովանում է, որ իր մարմինը հեռու է իդեալականից կրծքի պատճառով, ավելի ճիշտ՝ դրա բացակայության: Բայց, միևնույն ժամանակ, հոլիվուդյան գեղեցկուհին կարծում է, որ ինքը վառ օրինակ է այն բանի, որ կրքծի համեստ՝ առաջին համարով էլ կարելի է մեծ բարձունքների հասնել:

Կամերոն Դիաս 5

 

Սքարլեթ Յոհանսոն (կազմվածք, ոտքեր)

Հոլիվուդի սեքս-խորհրդանիշը իրեն գորտ է անվանում: Նա բարդույթների քայլող կծիկ է: Ամենամեծ դժգոհությունն առաջացնում է կազմվածքը: Դերասանուհին կարծում է, որ կատարյալ երջանկության համար պետք է ազատվի ավելորդ քաշին: Չէ՞ որ գործընկերների հետ համեմատած, նա բավականաչափ նիհար չէ: Նրա ոտքերը ևս հեռու են իդեալականից: Հուսով ենք, որ նա կատակում է:

Սքարլեթ 6

 

Քրիստինա Ագիլերա (հասակ)

Քրիստինա Ագիլերան դժգոհ է իր հասակից: Երգչուհու կարծիքով, այն չափազանց կարճ է (156սմ): Բարդույթի պատճառով աստղը հազվադեպ է առանց բարձրակրունկ կոշիկների ներկայանում: Ի դեպ, նա նաև գիրանալու հակում ունի, բայց ավելորդ քաշը նրան չի անհանգստացնում:

Ագիլերա 7

 

Ջուդ Լոու (դեմք)

Ջուդ Լոուն փորձում է ընտրել այնպիսի դերեր, որոնց շրջանակներում պետք է տղամարդկային հերոսի մանրմնավորել: Չէ՞ որ դերասանը շատ դժգոհ է իր դեմքից՝ համարելով այն չափազանց կանացի:  Նա խոստովանում է, որ դրա պատճառով շատերը նրան լուրջ չեն ընդունում և դասում ոչ ավանդական կողմնորոշում ունեցող մարդկանց թվին:

8 Ջուդ Լոու

 

Դեյվիդ Բեկքեմ (ձայն)

Հնարավոր է, Դեյվիդ Բեկքեմի ծանութությունը կնոջ՝ Վիկտորիայի հետ չկայանար, եթե ֆուտբոլիստը չակորղանար հաղթահարել իր բարդույթը: Բանն այն է, որ սպորտսմենը կարծում է, որ իր ձայնը զուրկ է տղամարդկությունից:  Դրա համար էլ նա ամաչել է խոսել ապագա կնոջ հետ:

9 Բեկքեմ