ՄԵԼԱՆԻԱ ԹՐԱՄՓԻ ԴԻԵՏԱՅԻ ՈՒ ՇՔԵՂ ԿԱԶՄՎԱԾՔԻ ԳԱՂՏՆԻՔԸ

maxresdefault

 

ԱՄՆ առաջին տիկին Մելանիա Թամփը գիտի ինչպես շքեղ տեսք ունենալ: Հիմա դրա ձևը գիտենք նաև մենք: Պարզվում է, ամեն ինչ հեշտ է. պետք է պարզապես ճիշտ սնվել, բայց երբեմն կարելի է շեղվել համակարգից: Օրինակ, Մելանիա Թրամփի թուլությունը բուրգերը կամ նյույուրքյան Jean Georges ռեստորանի տապակած հավն ու մեկ (ապակյա) շիշ դիետիկ կոլան են: Մնացած հարցերում նա բավականաչափ խիստ է իր հանդեպ և վաղուց է սահմանել մի քանի կանոն, որոնց հետևում է արդեն երկար տարիներ:

melania-1x1

 

Ամենակարևորը, ինչ 48-ամյա Մելանիայից պետք է սովորել, դա ճիշտ սնվելուն նրա վերաբերմունքն է: Նա չի ընկալում այն որպես դիետա, դա կենսակերպ է, որը նա չի ուզում խախտել. «Ես պարզապես սիրում եմ առողջ սնունդ, որովհետև դրանից հետո ինձ էներգիայով լի, առողջ ու գեղեցիկ եմ զգում:  Էլ ինչո՞ւ հրաժարվեմ դրանից»,-մի անգամ խոստովանել է տիկին Թրամփը:

изтеглен-файл-8

 

Մի քանի տարի առաջ նա տղամարդկանց համար նախատեսված մի պարբերականի հետ հարցազրույցում նշել է, որ նախաճաշի համար նախատեսված է վարսակի ալյուր կամ վիտամիններով լի սննդարար սմուզի: Դա նրան ողջ օրը ապահովում է էներգիայով և մինչ ճաշի ժամը նա նույնիսկ չի մտածում ուտելիքի մասին: Ճաշին առավել հաճախ ձուկ է կամ շոգեխաշված բանջարեղենով ծովամթերք, իսկ ընթրիքին՝ բազմազան աղցաններ:

339fd97ce196bc1f445a3f8808d054a9_fitted_740x700

 

Բացի դրանից, դեռևս մոդել եղած ժամանակներից նա շատ՝ մոտ 3 լիտր  մաքուր ջուր խմելու սովորություն է ձեռք բերել: Եվ անկախ նրանից՝ զբաղվել է այդ օրը սպորտով, թե ոչ: Ի դեպ, տիկին Թրամփը արդեն մի քանի տարի ակտիվ զբաղվում է թենիսով, լողով և յոգայով, որը, նրա խոսքով, շատ է օգնել նրան կարգի բելեր կազմվածքը որդու ծնունդից հետո:Նրա սիրելի խմիչքների ցանկում է ցորենից, անանուխից, կիտրոնից և ջրից պատրաստված կոկտեյլը: Այն արագացնում է նյութափոխանակությունը և օգնում միշտ տոնուսի մեջ մնալ:

melania-trump-black-white-dress

 

Բացի դա, նրա սննդակարգում մշտապես առկա են մրգեր՝ օրը 5-7 հատ: Ինչպես բոլոր կանանց մոտ, Թրամփը ևս ունենում է այնպիսի օրեր, երբ կարող է իրեն թույլ տալ մի փոքր դառը շոկոլադ կամ պաղպաղակ. «Այն, որ դուք ժամանակ առ ժամանակ ուտում եք որևէ համեղ ու վնասակար բան, որևէ վատ բան չկա, բայց եթե միայն ձեր հիմնական սննդակարգը կազմում է օգտակար սնունդ»,-պնդում է առաջին տիկինը: