SHOW BISS

ՄԵԳԱՆ ՄԱՐՔԼԻ ՎԱՐՍԵՐԻ ԽՆԱՄՔԻ 5 ԳԱՂՏՆԻՔՆԵՐԸ

17. 11. 2018

4be0e4ffd94cbd003951c43a700977a4

Մեգան Մարքլի անձնական վարսահարդարը պատմել է, թե ինչպես է  խնամում վարսերը Սասեքսյան դքսուհին:

-Խոնավեցնում է վարսերը յուղերով: Որպեսզի դքսուհու ալիքները կադրում միշտ լավ տեսք ունենան, նա պարբերաբար օգտագործում է  հատուկ յուղեր: Նրա սիրելին ձիթապտղայինն է: Այն միաժամանակ վերականգնում է մազերի չորացած ծայրերը, խոնավեցնում, սնուցում և փայլ հաղորդում դրանց:

-Ճիշտ է լվանում վարսերը: Վարսերի խնամքի գլխավոր կանոնը դրանք ճիշտ լվանալն է: Մեգան Մարքլի վարսահարդարը խորհուրդ է տալիս գլուխը երկու անգամ լվանալ՝ առաջին փուլում շամպունով լվանալ փոշին, մաշկի յուղը, իսկ երկրորդից հետո հասնել վարսերի իդեալական մաքրության:

-Օգտագործել բալզամ: Իդեալական վարսեր ունենալու համար Մեգանն օգտագործում է փափկացնող ու սնուցող բալզամ:

-Օգտագործել չոր շամպուն: Սա կօգնի վարսերին ծավալ հաղորդել: Վարսերի արմատներին նա մի փոքր չոր շամպուն է անում և տարածում այն մատներով: Չոր շամպունի միջոցով սանրվածքը սովորականից ավելի երկար է մնում:

-Մեգան Մարքլը նախընտրում է  թեթև սանրվածքներ, երբ չեն օգտագործվում տարբեր նյութեր: Դքսուհին վստահ է, որ այդպես վարսերն ավելի երկար առողջ տեսք կունենան: