SHOW BISS

ՄԵԳԱՆ ՄԱՐՔԼԻ ՄԱՆԻԿՅՈՒՐԻ ԳԼԽԱՎՈՐ ԳԱՂՏՆԻՔՆԵՐԸ

19. 01. 2019

12ef46d5e31aa3ac2b4147597ae43fc5

Մեգան Մարքլը բրիտանական թագավորական ընտանիքի ըմբոստն է. չնայած նոր կարգավիճակին՝ դքսուհին խախտում է թագավորական օրենքները ոչ միայն պահելաձևի, այլ նաև դրես կոդի հարցում:

Քննադատները նրան կոչում են Թագավորության ոճի նոր խորհրդանիշ և կանխատեսում ավելի մեծ փառք, քան ուներ լեգենդար Լեդի Դին: Ոճաբանների գրագետ աշխատանքի շնորհիվ,  Մեգանի հոլիվուդյան շքեղությունը, տարբերվում  է Քեյթ Միդլթոնի պահպանողական կերպարից:

Համաշխարհային ԶԼՄ-երի քննարկման սիրելի թեման Մեգանի կերպարի կարևոր էլեմենտներից մեկն են՝ մանիկյուրն ու պեդիկյուրը:

Չնայած արքայական էթիկետին ու Ելիզավետա II-ի ցանկությանը կրել զուսպ նուդային ու բնական երանգներ, Մեգանը վարվում է իր ուզածով ու ընտրում վառ գույներ:

Իր կարիերայի սկզբում Մեգան Մարքլը մանիկյուրին անհրաժեշտ ուշադրությունն էր դարձնում՝ ներկայանալով իդեալական եղունգներով: Նշենք, որ դրանց ձևը երկար տարիներ մնում է անփոփոխ՝ փափուկ քառակուսի՝ նուրբ անկյուններով: 2011–2015թթ. դերասանուհին կրում էր մուգ գույնի զգեստներ՝ բորդո կամ բալագույն երանգի լաքերով:

canva-photo-editor

Ինչ վերաբերվում է վառ զգեստներին, ապա դերասանուհին նախընտրում էր հավասարակշռություն՝ համադրելով դրանք նուդային կամ վարդագույն երանգների հետ:

canva-photo-editor (3)

Դառնալով արքայազնի հարսնացու՝ Մեգանը դիմել էր իր ընկերուհուն՝ ոճաբան Ջեսիկա Մարլունին, ով օգնել է նրան նոր կերպարներ ընտրելու հարցում: Նա բացառել է Մեգանի զգեստապահարանից մինիները, դեկոլտեն՝ ավելացնելով դասական կիսաշրջազգեստներ, ուղիղ տաբատներ:

Մեգանի մանիկյուրը ժամանակավորապես համապատասխանել է  էթիկետին. ապագա դքսուհու եղունգներին կարելի էր տեսնել Ելիզավետա II սիրելի Essie լաքի Ballet Slippers երանգը:

canva-photo-editor (4)

Իսկ ահա հղիության մասին հայտնելուց հետո Մեգանը սկսել է չհետևել թագավորական կանոններին ու դարձել առաջինը թագագովարական ընտանիքում , ով պաշտոնական միջոցառմանը ներկայացել է վառ գույնի լաքով: Նրա եղունգներին կարելի է տեսնել  Essie բրենդի Wicked երանգը:

canva-photo-editor (5)