FASHION

ՄԵԳԱՆ ՄԱՐՔԼԻ ԶԳԵՍՏԱՊԱՀԱՐԱՆԻ 5 ԻՐ, ՈՐՈՆՔ ՈՃԱՅԻՆ ԿԴԱՐՁՆԵՆ ՔԵԶ ԱՅՍ ԱՇՈՒՆ (PHOTO)

10. 09. 2019

image

Մեգան Մարքլը կարողանում է ոճային տեսք ունենալ նույնիսկ ամենամռայլ եղանակին: Ինչպիսի  դետալներ պետք է ավելացնել զգեստապահարանում Սասեքսյան դքսուհու նման միշտ ոճային ու նորաձև տեսք ունենալու համար:

Աշնանային զգեստապահարանն այս սեզոն դժվար է պատկերացնել առանց որակյալ ու ազատ ձևածքի մոխրագույն ժակետի: Ընտրիր ուղիղ և միջին երկարության մոդելներ: Այսպիսի ժակետները հիանալի համադրվում են ինչպես նեղ, այնպես էլ լայն տաբատների հետ: Դրանք գեղեցիկ տեսք ունեն նաև զգեստների հետ համադրությամբ:

մեկ

Մատիտ կիսաշրջազգեստը դասական իր է, որը գուցե արդեն ձանձրացրել է քեզ: Բայց փորձիր զանազանություն հաղորդել քո աշնանային կերպարներին` գնելով կաշվե կիսաշրջազգեստ: Կարող ես ընտրել բորդո, մուգ շագանակագույն կամ մուգ ձիաթապտղի գույն մոդելներ:

երկու

Մի փոքր թափանցիկությունը չի խանգարի: Գնիր ժանյակավոր կամ շիֆոնե բլուզ: Պարտադիր չէ ընտրել շատ բաց տարբերակ: Նախընտրությունը տուր դասական գույներին: Այսպիսի բլուզները կարելի է կրել դասական տաբատների կամ միջին երկարության կիսաշրջազգեստների հետ:

երեք

Որակյալ վերարկուն աշնանային զգեստապահարանի ամենակարևոր իրն է:  Ընտրիր վանդակավոր և մինչև ծունկը կամ ծնկից մի փոքր ներքև հասնող մոդելներ:

հինգ

Եթե զգեստ-տրենչը դեռ տեղ չի գտել քո զգեստապահարանում, ապա այդ սխալն ուղղելու ժամանակն է: Այսպիսի զգեստն ինքնին հիանալի տեսք ունի, իսկ բլուզների կամ շապիկների հետ համադրությամբ այն կարելի է կրել նաև ցուրտ եղանակին: Ընտրիր չեզոք երանգներ:

չորս