GIRLS

ՄԵԳԱՆ ՄԱՐՔԼԻ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ԳԱՂՏՆԻՔԸ. ԴԻՄԱԿ` ՏՆԱՅԻՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ

08. 02. 2019

f50dd8e6e285041673bdccc01c110da1

Մեգան Մարքլը 37 տարեկան է, բայց իր տարիքից ավելի երիտասարդ է երևում: Մեկ անգամ նա լրագրողներին խոստովանել է, որ պարբերաբար դեմքի մարմնամարզություն է կատարում, որը օգնում է նրան թարմ պահել մաշկը, բայց Սասեքսյան դքսուհին ևս մեկ գաղտնիք ունի:

Refinery29 նոր հարցազրույցի շրջանակներում աստղային կոսմետոլոգ Նիկոլա Ջոսսը պատմել է, որ իր հաճախորդները, որոնց թվում նաև Մեգան Մարքլը, Պրիանկա Չոպրան, Մարգո Ռոբին և Գվինեթ Փելթրոունն են, շատ են սիրում ինքնուրույն պատրաստված դիմակներ: Նրանց դուր է գալիս դիմակն օգտագործելուց հետո տեսնել արդյունքը, ինչպես նաև այն փաստը, որ իրենք կարող են ընտրել բաղադրիչները:

«Տնային դիմակները հիանալի են, ես կողմ եմ դրանց: Դրանք հեշտ են պատրաստվում, թանկ չեն և կարելի է ինքնուրույն սեփական մաշկի համար ընտրել բաղադրիչներ: Իմ հաճախորդների մեծամասնությունը շատ է սիրում դրանք»,-ասում է Նիկոլան:

a3f840feedbe498a6bc341e6d6932f2b

Նրա խոսքով` երիտասարդացնող դիմակի համար բավական են չորս բաղադրիչներ, որոնք կարելի է գտնել մոտակա սուպերմարկետում:

#1 Կոկոսի յուղ: Այն բազմաֆունկցիոնալ է: Կարող եք քիչ քանակությամբ քսել դեմքին կամ մազերին: Այն հեշտությամբ է խառնվում այլ բաղադրիչների հետ: Դիմակը ձգող ու հաճելի բաղադրություն ունի:

#2 Քրքում: Այս համեմունքը կարող է դրական ազդեցություն ունենալ մաշկի վրա: Այն ունի հանգստացնող էֆեկտ, բուժում է բորբոքվածությունը, մաքրում է ծակոտկիները: Կոկոսի հետ քրքումը խառնելով` կարելի է ստանալ պարզ, բայց էֆեկտիվ դիմակ, որը կապահովի մաշկի փայլն ու խոնավությունը:

#3 Վարսակի փաթիլներ: Խառնեք դրանք կոկոսի կամ մեղրի հետ ու քսեք դեմքին:

#4 Մեղր: Հիանալի դիմակ, որը հանգստանում է գրգռված կամ չոր մաշկը: Մեկ ճաշի գդալ մեղրը խառնեք հունական յոգուրտի հետ: Իսկ մաշկի համար փափուկ սկրաբ ստանալու համար խառնեք վարսակի փաթիլներն ու մեղրը: