ՄԵԳԱՆ ՄԱՐՔԼԻ ԲՈՒՍԱՅԻՆ ԴԻԵՏԱՅԻ ԳԱՂՏՆԻՔԸ. ԻՆՉՊԵ՞Ս ՍԿՍԵԼ

2265449b317f9d4533423cb3f4e12c21_fitted_740x0

 

Դեռևս դքսուհի չեղած ժամանակ Մեգան Մարքլը պատմել է, որ կարևոր իրադարձություններից առաջ բուսակերական դիետա է պահում: «Ոչ միայն գեղագիտական պատճառներով, այլ նաև քանի որ արտաքին տեսքն ունի առողջությունը կախված են նրանից, թե ինչ եմ ես ուտում, որքան եմ քնում և որքան ջուր եմ խմում»,-2016թ.պատմել է նա Reader’s Digest Best Health ամսագրին:

Meghan-Markle-in-a-kitchen

 

Ո՞րն է բուսային դիետայի առավելությունը

Բանջարեղենի, մրգերի ու կանաչեղենի գործածումը լավացնում է իքնազգացողությունը: Բուսակերային դիետան օգնում է պահպանել նորմալ քաշ, այն օգտակար է մաշկի համար և նվազեցնում է մի քանի խրոնիկական հիվանդությունների ռիսկը՝ սրտի հետ կապված խնդիրներ, շաքարախտ և նույնիսկ քաղցկեղի մի քանի տեսակ: Մրգերը, բանջարեղենը, ընկույզը, արևածաղիկը հարստացնում են սննդակարգը վիտամիններով, հակաօքսիդիչներով և հանքանյութերով: Բացի դա, դրանց մեջ չկան հագեցած ճարպեր:

eye-swoon-athena-calderone-meghan-markle-acai-berry-bowl7

 

Ինչպե՞ս սկսել դիետան

Տարեբերություն զգալու համար կարելի է միանգամից անցում չկատարել բուսակերությանը, այլ օրվա ընթացքում ուտել 2-3 բաժին բանջարեղեն, 1-2 միրգ և 50-60գր ընկույզ ու արևածաղիկ: Հրաժարվելով մսից՝ կարելի է սննդակարգում թողնել ձուկ, ձու և կաթնամթերք, իսկ հետո մի քանի օրով բացառել դրանք: Երկար ժամանակահատվածով տարվել բուսակերությամբ պետք չէ, եթե չեք ուզում ամբողջութմաբ անցում կատարել այդ ռեժիմին: Այս դիետան այնքան էլ հարուստ չէ սպիտակուցներով, B12 վիտամինով, կալցիումով, երկաթով, D վիտամինով և ճարպաթթուներով:

eye-swoon-athena-calderone-meghan-markle-acai-berry-bowl4

 

Կարելի՞ է ընդմիջել

Վերոնշյալ հարցազրույցում Մեգան Մարքլը պատմել է, որ ամեն ինչ չի արգելում իրեն. «ամեն ինչում կարևոր է հավասարակշռությունը»: Նա կարծում է, որ կարևոր է ուտել այն, ինչ սիրում ես տհաճ զգացողություններից խուսափելու և սթրեսը նվազեցնելու համար: Իսկ եթե մարդը չափազանց շատ արգելքներ է դրել, դա կարող է հանգեցնել ավելի շատ ուտելուն ու քաշ ավելացնելուն: Սիրելի մթերքների թվում Մարքլը նշել է մակարոնեղենը, կարտոֆիլ ֆրին և կարմիր գինին:

 

«Ճանաչիր մարմինդ և իմացիր ինչպես է այն աշխատում, ու ամեն ինչ լավ կլինի»,-եզրափակել է Մեգանը:

eye-swoon-athena-calderone-meghan-markle-acai-berry-bowl6