SHOW BISS

ՄԵԳԱՆ ՄԱՐՔԼԸ ԿԾՆՆԴԱԲԵՐԻ ՀԻՊՆՈՍԻ ՆԵՐՔՈ

12. 12. 2018

meghan-markle-photo-booth

Արքայազն Հարիի կինը՝ Մեգան Մարքլը, պլանավորում Է հիպնոսի օգնությանը դիմել ծննդաբերության ցավերը մեղմելու համար: Այս մասին հայտնել է The Sun-ը:

Ըստ պարբերականի՝ Մեգանի մայրը՝ Դորիա Ռագլանդը, պատրաստվում է ժամանել Մեծ Բրիտանիա՝ օգնելու դստերը: Հրատարակության աղբյուրի խոսքով՝ հենց Դորիան է 37-ամյա դստերը համոզել ծննդաբերել բնական ճանապարհով:

Ավելի վաղ Life-ը գրել էր, որ արքայազն Հարին և Մեգան Մարքլն արդեն աստղային դայակ են ընտրել իրենց փոքրիկի համար ու պատրաստվում են մոտ ժամանակներս տեղափոխվել Քենսինգթոնյան պալատից:

Հիշեցնենք, որ արքայազն Հարրին և Մեգանը իրենց առաջնեկի հայտնվելուն սպասում են արդեն գարնանը: