ՄԱՐՍԱԼԱ` ԱՅՍ ԱՇՆԱՆ ԳԼԽԱՎՈՐ ԳՈՒՅՆԸ

How-To-Wear-Oxford-Shoes-15

Մարսալա: Սա այն գույնն է, որն այս շրջանում հաճախ կարող ենք հանդիպել նորաձևության մեջ: Այն իր մեջ պարունակում է բորդոյի և շագանակագույնի երանգները: Այլ կերպ մարսալան կարող ենք անվանել գինու գույն:

Մարսալան հայտնի դարձավ դեռ 2014-ից, սակայն ավելի գործածական դարձավ այս աշնանը: Համաշխարհային դիզայներների պնդմամբ` այն իր դիրքերը չի զիջի նաև 2016-ին: Ի դեպ, նրանք այս գույնը կոչել են «նոր սև», քանզի այն հրաշալի է համադրվում է գրեթե յուրաքանչյուր գույնի հետ և որ ամենակարևորն է, մարսալան հրաշալի է  ցանկացած ոճում: Եթե խուսափում ես համարձակ համադրությունից, ապա ավելի լավ է նախապատվությունդ տաս դասական գույների համադրությանը` սև և սպիտակի հետ: Ի դեպ, մարսալա գույնը գեղեցիկ է նայվում նաև դենիմի տարբեր երանգների հետ:

Մարսալան` նույն ինքը գինու գույնը, օգտագործվում է նաև դիմահարդարման մեջ` շեշտը դնելով շուրթերին: Եթե այսօր ընտրել ես այս գույնի շրթներկ, ուրեմն խուսափիր աչքերի վառ ընդգծված դիմահարդարումից:

CITRUSBLOG.TV-ն քեզ համար առանձնացրել է մի շարք նկարներ, որոնք քեզ կօգնեն ճիշտ համադրել այս տարվա գլխավոր գույնը և հետ չմնալ նորաձևությունից:

by Tina

How-To-Wear-Oxford-Shoes-15

4519081e094103e7bbd6014a5eec1ea3

Marsala-knit-jacket