WOMAN

ՄԱՐՄՆԻ ՎՐԱ ԱՌԿԱ ԽԱԼԵՐԻ ԳԱՂՏՆԻ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԻՄԱՍՏԸ

03. 07. 2018

36109

 

Խալ քունքին: Այս մարդիկ շատ լավ զարգացած ինտուիցիա ունեն: Նրանք պետք է առավել հաճախ լսեն իրենց ներքին ձայնը: Կարող են կանխազգալ սպասվելիք իրողությունները, շատ արագ հասկանում են սուտը և մարդուն տեսնում են ներսից:

 

Խալ վերին շրթունքի վրա: Այս մարդիկ համոզելու հրաշալի կարողություն ունեն: Ներքին գեղեցկություն ունեն, որի շնորհիվ մարդկանց ձգում են դեպի իրենց: Նրանք պետք է կառավարեն իրենց խոսքը, քանի որ զգացմունքային բռնկման ժամանակ նրանց արտաբերած գրեթե բոլոր արտահայտությունները կարող են իրականություն դառնալ: Նրանք կարող են ազդել դիմացինի տրամադրության վրա:

 

Խալ ծնկից մի փոքր վերև: Այս մարդիկ կարող են կապի մեջ մտնել այլ աշխարհի հետ: Նրանք երազներում հաճախ են տեսնում իրենց մահացած հարազատներին, քանի որ ամուր կապ ունեն այն աշխարհի հետ: