SHOW BISS

ՄԱՐԻՆԿԱ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ ԶՎԱՐՃԱԼԻ «ՄՈԼՈՐԵՑՐԵՑ» ՀԱԿՈԲ ՀԱԿՈԲՅԱՆԻՆ ՈՒ ԱՐՄԵՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ՝ ՆՈՐ ՏԵՍԱՀՈԼՈՎԱԿՈՒՄ

04. 06. 2019

60968742_134670914384380_7930112562313694301_n

Դերասանուհի Մարինկա Խաչատրյանը նկարահանվել է Արմեն Հովհաննիսյանի ու Հակոբ Հակոբյանի նոր՝ «Լավն ես»երգի տեսահոլովակում: Երգի երաժշտության հեղինակը Կարեն Զաքարյանն է, բառերը գրել է Մհեր Պետրոսյանը։

Տեսահոլովակի ռեժիսորը Հակոբ Հակոբյանն է:

Ըստ սյուժեի՝ Արմենի ու Հակոբի հերոսները սիրահարվում են գլխավոր հերոսուհուն ու ավտոմեքենաներով գնում նրա հետևից: Այստեղ սկսվում է ամենահետաքրքիրը՝ տղաները փորձում են իրենց նվերներով, երգով ու պարով գրավել գեղեցկուհու սիրտը, բայց նա իր ընկերուհիների հետ ավելի խորամանկ է գտնվում՝ թողնելով տղաներին անձրևի տակ: Տեսահոլովակը բավականին թեթև ու զվարճալի է ստացվել: