SHOW BISS

ՄԱՐԻՆԱՆ ՈՒ ԵՍ ԱՆՊԱՅՄԱՆ ՊԵՏՔ Է ԱՄՈՒՍՆԱՆԱՆՔ. ՍԵՅՐԱՆ ՄՈՎՍԻՍՅԱՆ` «18+»

16. 03. 2019

47585896_314466689411685_9016233438895082113_n

Citrus.amշարունակում է  իր «18+» նախագիծը, որի շրջանակներում 18 հարցերի միջոցով բացահայտում ու ստիպում ենք անկեղծանալ հայ հայտնիներին: Դե իսկ նրանցից յուրաքանչյուրը իր բաժին հարցն է ուղղում մեր հաջորդ հյուրին:

Մեր այսօրվա հյուրը դերասան Սեյրան Մովսիսյանն է, ով հեռուստադիտողին հայտնի է մի շարք նախագծերից ու սերիալներից:

Դերասանի սիրո գեղեցիկ պատմությունը վերջերս ուշադրության կենտրոնում է: Նրա ընտրյալը դերասանուհի Մարինա Մնացականյանն է: Սեյրանը պատասխանել է մեր 18 հարցերին` անկեղծանալով անձնական կյանքի մասին:

 1.Սեյրան, երբ ասում են 18+, ինչի՞ մասին եք միանգամից մտածում:

18+ ասելիս,  ես միանգամից մտաբերում եմ ժամանակակից մուլտֆիլմերը, որովհետև 18+ են պահանջում: Պետք է 18+ լինես, որ հասկանաս որը որից հետո է:

2.3 կարևոր բան, որ Ձեր ընկերուհին`Մարինան գիտի Ձեր մասին:

-Ամենակարևորը նա մեկ տարվա մեջ հազիվ հասկացավ, որ երբ ես արթնանում եմ, աշխարհի ամենադաժան մարդն եմ, այսինքն չի կարելի ինձ արթնացնել: Երկրորդը` երբ ես քաղցած եմ, ինձ հետ ուղղակի չի կարելի խոսել ոչ մի գործնական թեմայով, երրորդը`երբ իմ քունը տանում է, ես դառնում եմ աշխարհի ամենազզվելի մարդը:

29597680_1612184342204607_443834756341414949_n

3. 3 բան, որ հիացնում են Ձեզ` Ձեր ընկերուհու մեջ:

-Դա այն է, որ նա վերջապես հասկացավ, որ ես քնելուց ամենազզվելի մարդն եմ դառնում: Քաղցած ժամանակ չի կարելի ինձ հետ գործանական թեմաներով խոսել և չի կարելի ինձ առավոտ շուտ արթնացնել:

4.Ինչի՞ համար եք առավել հաճախ վիճում Մարինայի հետ:

-Ընդհանրապես քիչ ենք վիճում, իսկ վեճի բուն թեման այն է, որ նա շատ անհամբեր է, ես շատ զուսպ ու համբերատար եմ: Միշտ վեճերը այդ պատճառով են լինում.  ինքը որևէ հարցի շուրջ չի համբերում, ես մինչև 1-2-3-4, ինքը` 1-2, 1-2, 1-2. դա հայտնի հեքիաթի պատմությունն է:

39231937_411771286015203_7093307865674285056_n

5.Մարինան ու ես անպայման…

-Ես ու Մարինան անպայման պետք է տնկենք մեր անվանական ծառը, այս ամառ լինենք Իսպանիայում, պետք է վերջապես ամուսնանանք:

6. 3 բնորոշ բան, որ Մարինան կասի Ձեր մասին խոսելիս: Սեյրանը…

-Նայած որ դեպքում: Եթե խոսի լրիվ ռեալ ու անկեղծ, ապա կասի` Սեյրանը քնելու ժամանակ դառնում է ամենազզվելի մարդը, քաղցած ժամանակ իր հետ գործնականից չի կարելի խոսել և առավոտյան  նրան չի կարելի արթնացնել: Բայց եթե ռակուսրը մի քիչ այլ լինի, ապա կասի` Սեյրանը խելացի է, ճկուն և սիրելու ունակություն ունեցող (պատասխանում է հենց Մարինան: հեղ):

38236443_468838283598136_3125881664794787840_n

7. Մինչ Մարինային հանդիպելը, ես…

-Մինչ Մարինային հանդիպելը ես ավելի ռեալ էի ու ավելի չոր էի նայում կյանքին, բայց Մարինայի հայտնվելուց հետո, ես սկսեցի հավատալ հեքիաթներին:

8. Երբեք թույլ չեմ, որ Մարինան…

-Հաշվի առնելով հարցերի կրեատիվ ու տարբերվող լինելը` ես էլ կպատասխանեմ հետևյալը` երբեք թույլ չեմ տա Մարինան հագնի իր կաշվե կարճ շորտը ( ծիծաղում է: հեղ):

9. 9 բառով նկարագրեք Մարինային:

-9 բառ ինձ պետք չէ, որ նկարագրեմ Մարինային, ինձ պետք է ընդամենը 1-ը. սեր, սեր, սեր, սեր, սեր, սեր, սեր, սեր, սեր:

45358259_103878480579006_938394392159819963_n

10. Ամենամեծ դժվարությունը, որ հաղթահարել եք միասին:

-Կյանքում միշտ դժվարություններ լինում են և կյանքի տարբեր փուլերում տարբեր ձևով են դրանք դրսևորվում: Իմ կարծիքով, դեռ մենք մեր ամենադժվար փորձությունը չենք անցել: Իհարկե, եղել են մանր- մուրն փորձություններ ու դժվարություններ, բայց ես մի բան գիտեմ. եթե միասին ես և կեսիդ ձեռքը ամուր բռնած քայլում ես` ոտքերդ ամուր դնելով, ուրեմն հաստատ յուրաքանչյուր դժվարություն էլ քեզ համար կլինի անցանելի:

11. Ուզում եմ, որպեսզի կյանքիս այս փուլում…

-Չակերնտները շատ չեմ բացի, ուղղակի ուզում եմ, որ կյանքիս այս փուլում կատարվի կամ կատարեմ այն, ինչ երկար տարիներ երազել եմ , որովհետև ես մեծ երազանքներ ունեմ, որ 23-24-25 տարեկանում պետք է կատարվեն: Ու հաստատ վստահ եմ, որ կլինի:

42988306_185116385723022_359822925491959133_n (1)

12. Ինչպիսի՞ն եք պատկերացնում Ձեր կարիերան` 5 տարի անց:

-Եթե անկեղծ, ես չեմ ուզում ու չեմ սիրում պատկերացումներ կազմել ապագայի հետ կապված, որովհետև երբ դա անում ես, հետագայում ավելի մեծ է լինում հիասթափությունդ: Ես վստահ եմ, որ  5 տարի հետո իմ կարիերան կլինի այնպես, ինչպես պլանավորված է ի վերուստ ինձ համար: Բնականաբար, ես աշխատում եմ, որ լավ լինի, ստեղծագործում, եմ և այլն, բայց պատեկարցումներ ու պլաններ չեմ կազմում:

13.Դեր, որ կուզեիք անպայման մարմնավորել:

-Թե թատրոնում, թե սերիալում, թե ֆիլմում ինձ տրված յուրաքանչյուր դեր ես կառուցում եմ այնպես, ինչպես ինձ հարմար է , բայց իմ հոգու ամենախորքում իմ երազանքների դերը թատտրոնում եղել է, կա ու կլինի Շեքսպիրի Մակբեթը: Բայց չեմ խաղա այդ դերը, նույնիսկ եթե տան, կհրաժարվեմ , որովհետև ուզում եմ դա մնա ինձ համար երազանք:

31732345_1642226965867011_3065263518581260288_n

14. Համաշխարհային դերասաններից ո՞ ւմ փոխարեն կուզեիք լինել` գոնե մեկ օրով:

-Ռոբերտ Դե Նիրո, Ալ Պաչինո, Թոմ Հարդի, Ջեք Նիկլսոն, Ջոնի Դեփ. բոլորն ինձ համար գիգիանտներ են, բայց ես մեկ օրով կուզեի լինել Ալ Պաչինոյի տեղ նրա` « Կնոջ բույրը » ֆիլմի նկարահանումների ժամանակ: Իմ ամենասիրելի ֆիլմն է:

15. Ամենասիրելի նախագիծը, որը մեծ դաս է տվել Ձեզ:

-Իմ բոլոր նախագծերն էլ ինձ համար շատ սիրելի են:Նվիրվում եմ ամեն նախագծի ու ամեն նախագծից ստանում եմ փոքրիկ դասեր. մի տեղ` չհանձնվել, մի տեղ` պայքարել, մի տեղ` չհիասթափվել և այլն: Այնպես որ, բոլոր նախագծերս  միասին վերցված  ինձ դարձրել են կոփված Սեյրան արդեն:

28279581_1573459712743737_8030413659410383280_n

16. Եթե հնարավորություն ունենայիք որևէ բան ասել Ձեր` ավելի երիտասարդ տեսակին, ի՞նչ կասեիք:

-Կասեի` չհանձնվես, պայքարիր մինչև վերջ, որովհետև հաստատ դու կհասնես քո ուզածին, ինչպես կամաց-կամաց հասնում եմ ես:

17. Ո՞րն է հայ աղջիկների ամենամեծ թերությունը, որը նյարդայնացնում է:

-Դուր չի գալիս կրկնօրինակման  ցանկությունը, որ նրանք ուզում են նմանվել ամերիկացու, եվրոպացու…Չէ, մեր հայ աղջիկները ունեն իրեն յուրօրինակ տեսքն ու յուրօրինակ մտածելակերպը: Պետք է պահել ուղղակի դա, որովհետև հենց դրանով ենք առանձնանում: Կուզեի, որ հայ աղջիկների դեմքին մի քիչ ավելանա ժպիտ:

18.Մեր նախորդ հյուրը` Նատալի Տոնոյանը ուղղել է Ձեզ հետևյալ հարցը. Ինչո՞վ կզբաղվեք, եթե մի օր արթնանաք ու չլինի սոցիալ մեդիան:

-Դա ունի հակիրճ պատասխան.  ուղղակի կերջանկանայի ու կսկսեի վայելել կյանքը:

32286597_1652871201469254_7562170586177208320_n

18+Ձեր հարցը` մեր հաջորդ հյուրին:

՞նչ կփոխեիք Ձեր օրվա  գրաֆիկի մեջ, ինչի՞ն ավելի շատ ժամանակ կտրամատդրեիք, որ հիմա չեք տրամադրվում ու ի՞նչին` ավելի քիչ: Կխնդրեմ կետերով հստակ, որպեսզի ես կարդամ: