SHOW BISS

ՄԱՐԻԱՄ ԱԼԵՔՍԱՆՅԱՆԻ 5 ՆՈՐԱՁև LOOK , ՈՐ ԿԱՐԵԼԻ Է ԿՐԵԼ ԱՅՍ ԳԱՐՈՒՆ (PHOTO)

11. 04. 2019

mariammm

Citrus.am շարունակում է ներկայացնել հայ հայտնիների ոճը: Այս անգամ այցելել ենք դերասանուհի Մարիամ Ալեքսանյանի ինսթագրամյան էջ ու ուսումնասիրել նրա կերպարները:

Մարիամն, ի դեպ, աչքի է ընկնում իր վառ ժպիտով, ուստի այցելելով նրա ինսթագրմյան էջ` կարելի է նաև լիցքավորվել նաև դրական էներգիայով:

Առանձնացրել ենք մի քանի look,որոնք կարող են օգնել քեզ ստանալ ոճային ու նորաձև կերպարներ:

Կետիկներն այս սեզոն կրկին նորաձև են: Դասական սև ու սպիտակի համադրության փոխարեն դերասանուհին ընտրել է ավելի հետաքրքիր լուծում: Զգեստի երանգը ևս այս սեզոն շատ ակտուալ է:

m

Այս սեզոն շատ նորաձև են բեժի գրեթե բոլոր երանգները, դե իսկ վանդակավոր պրինտը գլխավոր թրենդներից մեկն է:

mariam5

Միջին երկարության նուրբ կիսաշրջազգեստ, հաստ սվիտեր ու մի փոքր կոպիտ կոշիկներ. հետաքրքիր համադրություն է ստացվել: Հետաքրքիր է նաև սևի ընտրությունը:

mariam4

Ջինսեր, կեդեր, պիջակ. սա, թերևս, ամենապարզ ու, միևնույն ժամանակ, ամենաոճային համադրություններից մեկն է:

mariam3

Սև total look, որ կարող է համապատասխանել գրեթե յուրաքանչյուր աղջկա: Պարզապես ուշադիր եղիր կոմբինիզոնի ընտրության հարցում:

mariam1