ՄԱՏՆԱՀԱՐԴԱՐՈՒՄԸ՝ ԸՍՏ ԿԵՆԴԱՆԱԿԵՐՊԻ ՆՇԱՆՆԵՐԻ

pink-glitter-bomb-ring

Այժմ ձեզ խորհուրդ կտանք ընտրել եղունգների լաքի այն գույները, որոնք համապատասխանում կենդանակերպի յուրաքանչյուր նշանին: Ընտրիր կատարյալ գույնը, որը կընդգծի քո վառ անհատականությունը:

Խոյ

Խոյերը կենսունակ, ակտիվ և նպատակասլաց մարդիկ են և նախընտրում են միշտ փայլել շրջապատում: Եղունգների լաքերից նրանք սիրում են վառ կարմիր գույնը:

Ցուլ

Ցուլերը հավասարակշռված և ներդաշնակ մարդիկ անձնավորություն են, ուստի ձգտում են կայունության և ներդաշնակության: Նրանք նախապատվությունը տալիս են կանաչ և ձիթապտղի երանգի լաքերին:

Երկվորյակ

Երկվորյակները շատ մարդամոտ, վառ և ուրախ էություն ունեն: Այս նշանի ներկայացուցիչները տաղանդավոր են և արվեստի սիրահարներ: Նրանց հաճել են վառ դեղին և մեղրի գույնի եղունգների լաքերը:

Խեցգետին

Այս նշանի ներկայացուցիչները շատ խորհրդավոր են և զգայուն: Նրանց առավել համապատասխան են բնական գույները, ինչպես կանաչը և փիրուզագույնը: Այս գույները նրանց անպայման հաջողություն են բերում:

Առյուծ

Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները ունեն ստեղծագործ միտք, մեծ էներգիա և պատրաստ են այդ ամենը տալ նաև շրջապատողներին: Եղունգների լաքի գույներից նրանց համար կատարյալ է համարվում նարնջագույնը:

Կույս

Կույսերը գործնական և լուրջ մարդիկ են: Նրանք գրեթե միշտ վստահ են իրենց ընտրության մեջ և երբեք չեն տատանվում: Նրանց համապատասխան գույներն են մոխրագույնը և արծաթը: Այս երանգները արտացոլում են այս նշանի ներկայացուցիչների երկակի բնույթը:

Կշեռք

Ռոմանտիկ և համեստ կշեռք-աղջիկները նաև խորամանկ են: Նրանք նախասիրությունը տալիս են դեղին նուրբ երանգներին: Այս գույնով նրանք դառնում են անթերի և ինքնավստահ՝ ուշադրություն չդարձնելով հանրային կարծիքին:

Կարիճ

Այս նշանի ներկայացուցիչներին համապատասխանող գույները գրավիչ են և տալիս են մեծ էներգիա: Կրքոտ անձնավորություն են և մարդիկ շատ քիչ բան գիտեն նրանց մասին: Սիրում են մուգ կարմիրի բոլոր երանգները:

Աղեղնավոր

Աղեղնավորները նպատակասլաց և պայծառ կանայք են: Նրանց լավ ինքնազգացողություն կարող է պատճառել կապույտը և իր երանգները: Այս գույնը կօգնի նրանց հասնել ցանկալիին:

Այծեղջյուր

Այծեղջյուրները առաջին հայացքից հանգիստ կանայք են, սակայն ներսում շատ ակտիվ են: Նրանց համար են շագանակագույնը և շոկոլադի երանգները: Այս գույները շատ լավ համադրվում են մյուսների հետ և բերում են այծեղջյուրներին հաջողություն:

Ջրհոս

Ջրհոսները ազատասեր են և փոփոխությունների սիրահարներ: Նրանք ակտիվ են և ստեղծագործ, ուստի նախընտրում են վառ և անսովոր գույներ, ինչպես վառ երկնագույնը կամ նեոն կապույտը:

Ձկներ

Նուրբ և խորհրդավոր ձկները նախընտրում են մանուշակագույնի երանգները, որոնք օգնում են բացահայտել հոգու խորությունը և հասնել ներդաշնակության: Ձկները չեն վախենում փորձարկումներից: