KIDSBLOG

ՄԱՆԿԱԿԱՆ ՍԱՅԼԱԿՆԵՐ և CAR SEAT-ՆԵՐ

17. 12. 2016

Փոքրիկի համար մանկական սայլակ գնելը յուրաքաչյուր մայրիկի համար լուրջ ու պատասխանատու գործ է, քանի որ  մայրիկների համար կարևոր է ոչ միայն սայլակի արտաքին տեսքը և գույնը, այլև դրա հարմարավետությունը և անվտանգությունը: Երեխայի աճի  և ֆիզիոլոգիական զարգացման փուլերում մանկական սայլակները և  car seat –ները որոշիչ դեր ունեն: Հաճախ սխալ ընտրված սայլակը կամ car seat-ը երեխայի մոտ  կարող են լուրջ խնդիրներ առաջացնել, նույնիսկ վտանգել փոքրիկի առողջությունը: Փոքրիկի համար սայլակ գնելիս պետք է հաշվի առնել ոչ միայն սայլակի ընդհանուր հատկանիշները, այլև փոքրիկի բնավորությունը, հատկապես երբ նրանք ակտիվ են և չարաճճի: Ինչպե՞ս ընտրել համապատասխան սայլակ և car seat, երբ խանութներում վաճառվում են տարբեր մոդելներ:

Սիրելի՛ մայրիկներ, Mamablog-ը  ներկայացնում է մանկական սայլակների և car seat-ների տարբեր մոդելներ, որոնք հասանելի են և կարող եք ձեռք բերել Chicco, Prenatal Milano  և Mothercare մանկական ապրանքների խանութ սրահներից: img_9189

ՈՒՆԻՎԵՐՍԱԼ ՄԱՆԿԱՍԱՅԼԱԿ 2-Ը 1-ՈՒՄ

Մանկասայլակը պետք է լինի հարմարավետ: Հարմարավետ սայլակում փոքրիկը իրեն լավ կզգա տարբեր դիրքերում:  Այս հավաքածուն ներառում է մանկասայլակ և  car seat, որը հեշտությամբ դրվում է սայլակի վրա:  Բռնակներն ունեն բարձրության կարգավորման հնարավորություն:  Ձեռքի մեկ շարժումով սայլակը փակվում է և բացվում: Իսկ ահա car seat-ը ունի իզոֆիքս համակարգ և հարթաչափ: Այս մոդելը նախատեսված է նորածիններից մինչև 3 տարեկան երեխաների համար:

img_9191

img_9192

img_9196

img_9200

    ՄԱՆԿԱՍԱՅԼԱԿ 3-Ը 1-ՈՒՄ

Հարմարավետ և հեշտ տեղաշարժվելուց բացի սայլակը պետք է անվտանգ լինի, որտեղ փոքրիկը ապահով է,  նույնիսկ այն դեպքում, երբ մայրիկը նրա կողքին չէ: Հավաքածուի մեջ մտնում է մանկասայլակ, car seat և զամբյուղ: Մանկասայլակ երեքը մեկում մոդելը լիարժեք համապատասխանում է յուրաքանչյուր մայրիկի պահանջներին, քանի որ անվտանգության գոտիների շնորհիվ  երեխան  կարող է  հանգիստ շարժվել կամ թեքվել, իսկ գոտիները չեն թողնի, որ նա սայլակից ընկնի կամ շրջվի: Մանկասայլակը պտտվում է 360°, իսկ բռնակաները կարելի է ետուառաջ անել: Հավաքածուն ունի տարողունակ պայուսակ, անձրևանոց, ձմեռային պարկ, երեխայի տակդիրը փոխելու սպիտակեղեն: Car seat-ը  և զամբյուղը դրվում են մանկասայլակի վրա: Բացի այդ,  car seat-ն ունի փոքրիկին 5 կետով ամրացնելու հնարավորություն: Ունիվերսալ այս սայլակով փոքրիկի հետ զբոսանքը հաճելի է տարվա բոլոր եղանակներին:

img_9216

img_9219

img_9221

img_9224

img_9232

img_9247

img_9256

         ՍԱՅԼԱԿ-ՏՐԱՆՍՖՈՐՄԵՐ URBAN 

Բոլոր մայրիկներն էլ հղիության ընթացքում սկսում են մանկասայլակի փնտրտուքները: Նրանք, առաջին հերթին, ցանկանում են գտնել թեթև և գեղեցիկ դիզայնով սայլակներ: Urban սայլակներ-տրանսֆորմերը մի քանի շարժումով սովորական սայլակից վերածվում է  զբոսանքի սայլակի: Մոդելն ունի գունային մեծ բազմազանություն:Ուրբան սայլակ-տրանսֆորմեր  սայլակը հասանելի է 16 գույնով, որոնք կարելի է հեշտությամբ փոխել տարվա յուրաքանչյուր եղանակին համահունչ: Կտորը փոխելու արդյունքում կարելի է ստանալ ձմեռային և ամառային տեսականիներ: Մի քանի պարզ շարժումով այն սովորական սայլակից վերածվում է նորածնի համար նախատեսված հարմարավետ զամբյուղի:  Սեղմակների միջոցով մայրիկը կարող  է փոխել դիրքը, իսկ ամրագոտիների միջոցով  կառավարել մեջքի և ոտքերի դիրքը:  Urban սայլակները հարմար են նաև նորածիններ համար, քանի որ զամբյուղը հանվում է և հեշտ տեղափոխվում:  Իսկ ձմռանը մայրիկը կարող է իր ձեռքերը պահել սայլակի ձեռնոցներում:

img_9273

img_9291

img_9284

img_9287

img_9279

     CAR SEAT ԻԶՈՖԻՔՍ ՀԱՄԱԿԱՐԳՈՎ

Մեքենայով ճամփորդելիս ծնողներն, առաջին հերթին, անհանգստանում են իրենց փոքրիկի անվտանգության համար: Եթե ցանկանում եք ապահովել ձեր երեխայի լիարժեք անվտանգությունը, ապա այս մոդելի  car seat-ները հենց ձեզ համար են: Մեքենայում ամրանում են իզոֆիքս համակարգով  և ամրագոտիներով: Իզոֆիքս համակարգը նախատեսված է մանկական car seat-ների պարզ և հուսալի տեղադրման համար: Այս համակարգի հիմնական առավելությունն այն է, որ car seat-ի տեղադրման համար հարկավոր չէ օգտագործել մեքենայի անվտանգության գոտիները: Բացի այդ, իզոֆիքս համակարգով car seat-ների տեղադրման դեպքում հնարավոր է խուսափել սխալներից: Իսկ եթե մեքենան պատահաբար թեքվում է կամ միանգամից արգելակում, ապա երեխային ոչ մի վտանգ չի սպառնում:  Այս մոդելը ունի ներկառուցվող հարթաչափ, իսկ գլխամասը բարձրանում  3°: Ունի 9 դիրք, իսկ կտորը հիպոալերգիկ է: Մաքսիմալ հարմար է և պրակտիկ:

img_9263

img_9268

ti

 

     ԶԲՈՍԱՍԱՅԼԱԿ PRENATAL

Թարմ և մաքուր օդը շատ կարևոր է փոքրիկի առողջության համար: Ամենօրյա զբոսանքների շնորհիվ երեխայի օրգանիզմը հարմարվում է  եղանակային փոփոխություններին: Որպեսիզ զբոսանքը հաճելի լինի և՛ մայրիկներին, և՛ փոքրիկին, ապա այն պետք  է կազմակերպել ճիշտ ընտրված զբոսասայլակով: Prenatal զբոսասայլակով զբոսանքը չի հոգնեցնի ոչ երեխային և ոչ էլ մայրիկին: Սայլակն ունի անվտանգության գոտիներ,  անիվները ռետինի ու կաուչուկի խառնուրդ են և հեշտ արգելակվող: Բացի այդ հեշտ ծալվում են և տեղադրվում բեռնախցիկում: Զբոսասայլակը ունի 5 կետով ամրացնելու հնարավորություն, ինչպես նաև հենարան փոքրիկի ոտքերի համար: Prenatal զբոսասայլակը ապահով է տարվա բոլոր եղանակներին:

img_9302

img_9303

img_9305

img_9307

    CAR SEAT EAGLE

Այսօր մանկական ապրանքների մասնագիտացված խանութներում  առաջարկվող բազմաթիվ մոդելներից ծնողները դժվար են կողմնորոշվում և չեն կարողանում վերջնական ընտրություն կատարել: Առաջարկվող մոդելներից խորհուրդ ենք տալիս   ընտրել Eagle  ապրանքանիշի Car seat-ը, որը նախատեսված է մինչև 18 կգ քաշով երեխաների համար: Այն ունի մի քանի շերտեր, որոնք հանվում են երեխայի հասակին համապատասխան: Ունի 2 դիրք, ֆիքսվում է մեքենայի ամրագոտիներով:

img_9296

img_9299

     ԶԲՈՍԱՍԱՅԼԱԿ ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Երեխայի ծնունդը յուրաքաչյուր ընտանիքում հաճելի անակնկալ է, սակայն ուրախությունը կրկնապատկվում է երկվորյակներ սպասող ծնողների մոտ: Ուրախության հետ միասին ավելանում է նաև ծնողների մտահոգությունը, քանի որ երկվորյակներին կրկնակի խնամք և մանկական պարագաներ են հարկավոր: Մանկական ապրանքների մասնագիտացված խանութներում, ինչպիսիք են՝  Chicco, Prenatal Milano  և Mothercare  խանութ-սրահները, մայրիկները կարող են գտնել բոլոր անհրաժեշտ պարագաները, օրինակ, առանձին սայլակների փոխարեն կարելի է գնել իրար միացված  երկու սայլակ: Այս մոդելի զբոսասայլակը թեթև է և պրակտիկ: Արևապաշտպան է, ունի զամբյուղ, որտեղ մայրիկը կարող է դնել փոքրիկի պարագաները: Անիվները կիսառետին են, հետևի մասում ունի հատուկ ցանց օդափոխության համար:

img_9325

img_9328

img_9324

       CAR SEAT ՆՈՐԱԾԻՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Հիանալի ընտրություն է այն մայրիկների համար, ովքեր շատ են ճանփորդում իրենց նորածին փոքրիկների հետ: Հարմարավետ մոդել է, որը նման է զամբյուղի, նախատեսված է մինչև 13 կգ քաշ ունեցող երեխաների համար: Car seat-ը ամրանում է մեքենայի ամրագոտիներով, ընթացքին հակառակ: Կտորը հակաալերգիկ է և հեշտ մաքրվող:

img_9344

img_9346

img_9348

img_9349

      ԶԲՈՍԱՍԱՅԼԱԿ NANU

Հարմարավետ և թեթև զբոսասայլակ է, որի դիմացի ակները կիսառետին են և ֆիքսվում են: Ունի ձմեռային պարկ և անձրևանոց: Կտորը հատուկ մշակված է, հեշտ մաքրվող  և քամի չի թողնում: Զբոսասայլակի գլխավոր առավելությունն այն է, որ մայրիկը կարող է ետևի գոտիով կառավարել փոքրիկի  մեջքի դիրքը: Այս սայլակով երեխայի հետ զբոսանքը ոչ միայն հաճելի է, այլև անհոգ, քանի որ մայրիկը ոչ մի դժվարություն չի ունենա:

img_9355

img_9356

img_9360

img_9368

 

 

img_9364

  CAR SEAT ՇԱՐԺԱԿԱՆ ԳԼԽԱՄԱՍՈՎ

Մոդելը նախատեսված է 9-36 կգ քաշ ունեցող երեխաների համար:  Այս Car seat-ի առավելություն այն է, որ շարժական են և՛ գլխամասը, և՛ հենակները: Փոքրիկն ամրանում է  գոտիների 3 դիրքով: Ներքևից հատուկ ոտնակների միջոցով հնարավոր է փոխել երեխայի դիրքը:  Նույնիսկ հարվածի դեպքում փոքրիկն ապահով կլինի անվտանգության բարձիկների շնորհիվ:  Ունի գունային բազմազանություն, այնպես որ ծնողներին առաջարկվում է ընտրության լայն հնարավարություն:

img_9330

img_9333

img_9332-%d0%ba%d0%be%d0%bf%d0%b8%d1%8f

img_9339

img_9341