Մանկական երգի մրցույթ AMERICANO VOICE

000000f3jvj2pnu4w-550x220

Երգը փոխում է մեր տրամադրությունը, իսկ մանկական շուրթերից հնչող երգը ստեղծում է դրական էներգիա և հուզականություն:

Սիրելի՛ծնողներ,

Ամերիկանո¦ մանկական ժամանցի կենտրոնը հայտարարում է Americano Voice երգի մրցույթը 5-10 տարեկան երեխաների համար: Եթե ձեր երեխան սիրում է երգել և կարող է իրեն դրսևորել բեմի վրա, ապա այս մրցույթը հենց նրա համար է:

Երգի միջոցով ձեր երեխաները կփոխանցեն իրենց դրական լիցքերը և մանկական աշխարհի գունեղ երանգները:  Մանուկների կողմից հնչող չարաճճի և կյանքով լի երգերը կապահովեն բոլորիս բարձր տրամադրությունը: Այս մրցույթը հիանալի հնարավորություն է զարգացնելու ձեր փոքրիկի արտիստիկ կարողությունները և երգելու տաղանդը: Մենք կստեղծենք մի աշխարհ, որտեղ կթագավորի ձեր փոքրիկի աներևակայելի ժպիտը:

Եթե Ձեզ հետաքրքրեց, ապա կարող եք հայտագրվել: Մանրամասների համար կարող  եք զանգահարել 091 48 17 52 հեռախոսահամարով  14:00- 17:00 ընկած ժամանակահատվածում:

Շտապե՛ք  իրականացնել ձեր երեխայի երազանքները: Դիմումներն ընդունվում են մինչ նոյեմբերի  3-ը:

Սիրով սպասում ենք ձեզ և ձեր երեխաներին: