GIRLS

ՄԱՆԻԿՅՈՒՐԻ 6 ՏԵՍԱԿ, ՈՐՈՆՔ ՎԱԽԵՑՆՈՒՄ ԵՆ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՏՂԱՆԵՐԻՆ (PHOTO)

06. 06. 2019

5e2f1dd4e9961f1d2011ae0b743d2105

Սիրո՞ւմ ես nail-art, իսկ երանգներից նախընտրում ես նեոնային լա՞ք, մի շտապիր նման մանիկյուր անել, քանի որ քո տղամարդուն գուցե այնքան էլ դուր չգա ընտրությունդ:

Մանիկյուրի այս  6 տեսակները մահացու վախեցնում են ժամանակակից տղաներին:

Սուր ու երկար: Սուր ու երկար եղունգները սիրելի են աղջիկների կողմից: Բայց այդ սերը չեն կիսում տղամարդիկ: Չանչերի նման եղունգները կարող են վերջ դնել հմայիչ տղամարդու հետ քո սիրավեպին:Կատվային կանայք, իհարկե, սեքսուալ են, բայց քո այդ հատկությունը ավելի լավ է այլ կերպ ցույց տաս:

1

Փայլեր: Լավ գաղափար չէ: Տղամարդկանց կարծիքով՝ եղունգները պետք է բնական տեսք ունենան, այլ ոչ թե ոսկերչական խանութի ցուցասրահի նմուշի նման լինեն:

2

Նեոնային գույներ: Ազատասեր  80-ականների վառ նեոնային երանգները այս սեզոնի թրենդն են: Եթե որոշել ես նման նորաձև մանիկյուր անել կանաչի կամ նարնջագույնի երանգներով, ապա, ավելի լավ է, կանգ առ: Այն չափազանց ճչացող է տղամարդկանց համար:

3

Nail-art: Եղունգների վրա պատկերված թռչունները կամ որևէ հայտնի աֆորիզմը չի գնահատվի տղամարդու կողմից՝ որպես արվեստի գործ: Ավելի լավ է նախապատվությունը տալ որևէ մինիմալիստական լուծման:

4

Ոսկեգույն: «Շքեղ-հարուստ» ոճի եղունգները դուր չեն գալիս տղամարդկանց: Ընդհակառակը, դրանք նրանց համար էժանագին տեսք ունեն:

1df514b1cc71111a8066bb8de18dd323

Չափազանց երկար եղունգներ: Դրանք վախեցնող տեսք ունեն, իսկապես: Այդպիսի եղունգներով կարելի է ում ասես սպանել: Բացի դա, նրա համար անհասկանալի է, թե ինչպես ես դու, օրինակ, թեյ խմում, ամաններ լվանում ու առհասարակ ապրում այդպիսի եղունգներով:

6