ՄԱՆԻԿՅՈՒՐԻ 4 ՏԵՍԱԿ, ՈՐՈՆՔ ՆԱԽԸՆՏՐՈՒՄ ԵՆ ՀԱՐՈՒՍՏ ԿԱՆԱՅՔ

111-9-1024x716

 

 «Հարուստների մանիկյուր» ունենալու համար բոլորովին պարտադիր չէ փայլերի փոխարեն ադամանդներ կպցնել եղունգներին: Բավական է իմանալ մի քանի կանոն:

 

Բաց գույնի, անփայլ մանիկյուր: Այս տարբերակն արդեն վաղուց սովորական է դարձել, սակայն հարուստ կանայք դեռևս նախընտրում են հենց այս տեսակը: Գաղտնիքը շատ պարզ է. ի տարբերություն փայլուն մանիկյուրի, այն մաքսիմալ զուսպ տեսք ունի: Սկզբունքը նույնն է, ինչ հագուստի դեպքում՝ ոչ մի ավելորդ բան:

37322942_1800050270032257_1217929652857733120_n

Գինու երանգներ: Ինչպես թանկարժեք գինու ընտրության դեպքում, այս լաքն ընտրելիս ևս կարևոր է ուշադրություն դարձնել դրա որակին:

23594258_125698884791230_7250719928901173248_n

Նուդը՝ կարճ եղունգներին: Մեգան Մարքլն ու Քեյթ Միդլթոնը նախընտրում են բացառապես չեզոք երանգներ: Դա նրանց դեպքում օրենք է, այսինքն համապատասխանում է էթիկետի կանոններին: Բայց այս դեպքում ևս կա մի նրբություն. լաքի երանգը չպետք է շատ տարբերվի ձեր մաշկի գույնից, մասնավորապես եթե արևայրուք կա: Ուժեղ կոնտրաստը էժանագին տեսք կհաղորդի:

29739121_1721696041242856_4922289579303632896_n

Մետալիկ գծեր: Այս տարբերակը նրանց համար է, ովքեր ավելի հետաքրքիր բան են փնտրում:

22580738_146283606106964_1219795296456802304_n