WOMAN

ՄԱԶԵՐԻ ԱՅՍ ՍԵԶՈՆԻ 4 ԱՄԵՆԱՆՈՐԱՁև ԵՐԱՆԳՆԵՐԸ

11. 01. 2019

6d73d1e7645dc36507be75d238e07f1f

Եթե սիրտդ փոփոխություններ է ուզում, ապա սկսիր կերպարիցդ: Օրինակ, կարող ես փոխել մազերիդ գույնը: 2019թ. նորաձև են թե՛ բնական, թե՛ ավելի համարձակ երանգները: Ներկայացնում ենք հայտնի ոճաբանների ինսթագրամյան էջերի նորությունները: Ի՞նչպիսի գունային լուծումներ են նորաձև լինելու այս սեզոն:

Babylights : Babylights-ը ներկման տեխնիկա է, որի դեպքում գունաբացվում է մազերի միայն մի փոքր մասը՝ սովորաբար դեմքի ու մազերի ծայրերի հատվածում: Լավ տարբերակ է նրանց համար, ովքեր պատրաստ են կտրուկ փոփոխությունների: Այս տարբերակը թարմ տեսք կհաղորդի կերպարիդ, կարծես հենց նոր ես վերադարձել հանգիստից, որտեղ մազերդ արևայրուք են ընդունել: Կարևոր է, որպեսզի գունաբացված ծայրերը հիմնական գույնից տարբերվեն 2–3 տոնից ոչ ավել, այդ դեպքում տեսքը բնական կստացվի:

canva-photo-editor (1)

Brown + blond: Սա բազմերանգ ներկում է, որի մեջ կան բաց ու մուգ գույներ: Արդյունքում, մազերն ավելի խիտ ու ծավալուն տեսք են ունում: Այս տարբերակը համապատասխանում է գրեթե յուրաքանչյուրին, բացի դա, այն խնամելը բարդ չէ:

canva-photo-editor (3)

Baby blonde և «կոկոսային մազեր»: Բլոնդի բոլոր հնարավոր երանգները, ինչպես միշտ, թրենդային են: Հատկապես նորաձև են բնական տոները: Օրինակ, Baby Blonde՝ մազերի այնպիսի բաց երանգ, որ ունենում են միայն երեխաները կամ Nude Blonde՝ ավելի բնական երանգ: Արևմտյան ևս մեկ թրենդային երանգ է, այսպես կոչված, «կոկոսային մազերի» գույնը՝ Toasted Coconut: Ի դեպ, ոճաբանները խորհուրդ են տալիս շատ չանհանգստանալ արմատների մասին, կարելի է նաև դրանք հատուկ մգացնել:

canva-photo-editor (4)

Սուրճի երանգներ: Այս երանգները շատ նորաձև կլինեն հատկապես գարնանը:

canva-photo-editor (5)