GIRLS

ՄԱԶԵՐԻ ԱՅՍ ԳԱՐՆԱՆ 4 ԱՄԵՆԱՆՈՐԱՁև ԳՈՒՅՆԵՐԸ

14. 02. 2019

9b5f3b43886999ac07582e8d442d42d2

Ներկայացնում ենք մազերի այս գարնան ամենանորաձև գույները:

Սառը երանգներ: Դառը շոկոլադի ու սուրճի գույնն ակտուալ է արդեն երկրորդ սեզոնն անընդմեջ: Սա բավականին հանգիստ թրենդ է նրանց համար, ովքեր չեն ուզում շատ տարբերվել, բայց ձգտում են էֆեկտիվ տեսք ունենալ: Կարևոր է, որպեսզի ընտրված երանգում չլինի կարմիր գույնի ակնարկ:

1

Կարմրահեր: Նորաձև են բրոնզի գույները: Հիանալի համապատասխանում են սպիտակամաշկ ու բաց գույնի աչքերի ունեցող աղջիկներին: Բայց հաշվի առ, որ եթե դեմքդ կարմրելու հատկություն ունի, ապա այս երանգն ավելի կընդգծի դա:

2

Բլոնդ: Այս առումով որևէ նորություն չկա: Պարզապես փորձիր ընտրել կարամելի փափուկ երանգներ: Նորաձև է նաև total բլոնդը: Բայց այն պետք է կորեկցիայի ենթարկել յուրաքանչյուր երեք շաբաթը մեկ:

3

Նուդային ներկվածք: Ինչպես նուդային դիմահարդարումը, այս թրենդը ևս մեզ հետ երկար կմնա: Հանգիստ ու բնական երանգները շատ նորաձև են:

4