ԽՈՀԱՆՈՑ

ՁՈՒԿԸ՝ ՆԱՐՆՋՈՎ. ՆՐԲԱՃԱՇԱԿ ՈՒ ՀԱՄԵՂ ԲԱՂԱԴՐԱՏՈՄՍ

21. 09. 2018

4423380_forel

Ի՞նչ է ձեզ հարկավոր: 5 հատ նարինջ, 500 գրամ Իշխան ձուկ, 2 գլուխ սոխ, 1 թեյի գդալ կիտրոնի հյութ, 1 թեյի գդալ ձիթայուղ, 5 թեյի գդալ համեմի սերմ, 1 թեյի գդալ կոճապղպեղ, 1 թեյի գդալ կարմիր կծու պղպեղ, 5 թեյի գդալ քիմիոն:

Ինչպե՞ս պատրաստել: Նարինջը կտրատեք խորանարդիկներով, ավելացրեք սոխը, ձիթայուղը, քերած կոճապղպեղը, քիմիոնը, կիտրոնի հյութը, չիլին, աղը և պղպեղը, լավ խառնել: Գրիլի ապարատը տաքացնել միջին ջերմության, ցանցը և ձուկկը պատել ձիթայուղով, ավելացրել աղ և պղպեղ, կոճապղպեղով պատել և 2 կողմից տապակել: Ձուկը դնել մատուցվող ափսեի մեջ, վրան նարնջի խառնուրդը լցնել և մատուցել: