ՁՄԵՐՈՒԿԻ 7 ՕԳՏԱԿԱՐ ՀԱՏԿՈՒԹՅՈՒՆ, ՈՐՈՆՑ ՄԱՍԻՆ ՊԵՏՔ Է ԻՄԱՆԱԼ

large

 

Ձմերուկն ամռան ամենասիրելի ու օգտակար հատապտուղն է: Ձմերուկն ապահովում է օրգանիզմի համար հեղուկի այն չափաբաժինը, որի կարիքն այդքան ունենք շոգ եղանակին: Բացի դրանից  ունի ևս մի շարք օգտակար  հատկություններ:

 

1.Սրտանոթային  և ոսկրային առողջություն:  Ձմերուկը պարունակում է լիկոպեն, որը հատկապես առողջարար է սրտանոթային համակարգի համար: Այն լավացնում է արյան շրջանառությունն ու կարգավորում արյան ճնշումը: Լիկոպինը նվազեցնում է թթվածնային ճնշումը, որը, որպես կանոն, ազդում է ոսկրերի այն բջիջների զարգացման վրա, որոնք ներգրավված են օստեոպորոզի պաթոգենզի մեջ, ուստի ձմերուկը օգտակար է ոսկրերի ամրության համար:

 

2.Նվազեցնում է օրգանիզմի ճարպերը: Ձմերուկը պարունակում է ցիտրուլին ամինաթթուն, որը նվազեցնում է ճարպային բջիջներում ճարպի կուտակումը:

 

3.Հակաբորբոքային ու հակաօքսիդանտ: Ձմերուկը հարուստ է ֆենոլիկ միացություններով, ինչպես, օրինակ, Ֆլավոնոիդներով, կարոտենոիդներով ու տրիտերպենոիդններով: Կարոտենոիդ լիկոպենը նվազեցնում է բորբոքային պրոցեսներն ու չեզոքացնում ազատ ռադիկալները: Այն պարունակում է նաև տրիպտերպենոիդ կուկուրբիտացին E, որը հակաբորբոքային ազդեցություն ունի օրգանիզմում:

large

 

4.Միզամուղ և երիկամների առողջություն: Ձմերուկը բնական միզամուղ է, որը միաժամանակ չի վնասում երիկամները:  Ձմերուկը նպաստում է լյարդում ամոնյակի (սպիտակուցների ճեղքման ու մարսման արգասիք) քայքայման գործընթացին, որը հանգստացնում է երիկամների լարվածությունն ու նպաստում օրգանիզմից ավելորդ հեղուկի ազատմանը:

 

5. Մկանային ու նյարդային առողջություն: Հարուստ լինելով պոտասիումով` ձմերուկը հրաշալի բնական էլեկտրոլիտ է: Այն կարգավորում է  նյարդերի ու մկանների աշխատանքը: Պոտասիումն է որոշում մեր մկանների կծկման հաճախականությունն ու ուժգնությունը, ինչպես նաև կարգավորում օրգանիզմում նյարդերի գրգռվածությունը:

large (1)

 

6.Աչքերի առողջություն: Ձմերուկը բետա-կարոտինի հրաշալի աղբյուր է, որը օրգանիզմում փոխակերպվում է վիտամին A-ի: Այն օգնում ծիածանաթաղանթի պիգմենտների արտադրմանն ու կանխում աչքի խնձորակի` ծերացման հետևանքով առաջացած վնասվածքները, ինչպես նաև կանխում գիշերային կուրությունը: Վիտամին A-ն նաև նպաստում է առողջ մաշկ, ատամներ, փափուկ ու ոսկրային հյուսվածքներ ունենալուն:

 

7.Իմունային համակարգի ու բջիջների վնասվածքներ: Ձմերուկը մեծ քանակությամբ վիտամին C է պարունակում, որը չափազանց օգտակար է իմունային համակարգի համար: Բազմաթիվ հետազոտություններ նաև ցույց են տվել, որ վիտամին C-ն օգնում է բուժել վերքերը՝ նպաստելով հյուսվածքների կապերի ձևավորմանը: