ՁԿՆԱՅԻ ԴԻԵՏԱ. ՆԻՀԱՐԵՔ 7 ՕՐՈՒՄ

467549622

 

Ուզո՞ւմ եք նիհարել առանց խիստ սահմանափակումների, ձկնային դիետան այն է, ինչ պետք է:  Մոտակա 7 օրերի ընթացքում ձեր սննդակարգի հիմնական բաղկացուցիչը ձուկն է լինելու:

 

Ի՞նչ ձուկ ընտրել: ծովային անյուղ տեսակներից՝ թունա, սուդակ, ձողաձուկ, խեկ: Կարմիր ձկներից՝ գետի իշխան, սաղմոն:

 

Ինչպե՞ս պատրաստել: Խաշել կամ շոգեխաշել: Իսկ ավելի յուղոտ տեսակները՝ ջեռոցի մեջ դնել:

 

Ինչպե՞ս ուտել: Բաժանել 700 գրամ խաշած ձուկը 4-5 չափաբաժնի: Ուտել 3 ժամը մեկ: Ընդհանուր չափը՝ 1500 կալորիայից ոչ ավել: Եթե հոգնեք ձուկ ուտել, ապա փոխարինեք այն այլ ծովամթերքով: Թույլատրված է նաև անյուղ կաթնաշոռ ու ձու: Աղցանների մեջ կարելի է օգտագործել յուղազրկված յոգուրտ կամ ձիթայուղ, ինչպես նաև կիտրոնի հյութ: Աղի փոխարեն օգտագործել սոյայի սոուս:

 

Ինչի՞ հետ ուտել: Աղցանների, խաշած կամ խորոված բանջարեղենի՝ ցանկացած տեսակի կաղամբ, սոխ, դդմիկ, հազար: Անպայման խմել ջուր, կանաչ թեյ: Արգելված են ցանկացած տեսակի հյութերը:

 

Ի՞նչ չի կարելի ուտել: Բացառված են աղն ու շաքարավազը, կարագը, մակարոնեղենը, հացահատիկները՝  հնդկաձավարից ու բրնձից բացի:

 

Հակացուցումներ: Ձկնային սպիտակուցային դիետան խորհուրդ չի տրվում ալերգիկներին, երիկամների և լյարդի հիվանդություններ ունեցող մարդկանց, ինչպես նաև նրանց, ով արյան բարձր ճնշում ունեն:

 

Ինչի՞ հետ համադրել ձուկը: Գազարը կլուծի բետա-կարոտինի պաշարի հարցը (վիտամին A): Կարելի ուտել խաշած և հում վիճակում՝ համեմելով ձիթայուղով: Քաղցր պղպեղը ոչ միայն վիտամիններ է պարունակում, այլ նաև շատ մանրաթելեր, որոնք օգնում են մաքրել օրգանիզմը: Բրոկոլին ձկան լավագույն խավարտն է: Ավելի լավ է ուտել այն թարմ վիճակում՝ աղցանների մեջ: