Ձեր տղամարդու համար եղեք անհասանելի և խորհրդավոր

11216401_697788023680629_499146513_n

Երկարատև փնտրտուքներից հետո վերջապես գտե՞լ եք ձեր երազանքների տղամարդուն, ապա նրան անսահման ազատություն մի տվեք: Ստիպեք նրան հասկանալ, որ ձեզ հետ ամենևին հեշտ չէ: Ձեր տղամարդու համար եղեք անհասանելի և խորհրդավոր այնքան ժամանակ, մինչև ինքներդ համոզված լինեք, որ նա, իսկապես, ձեր հերոսն է: Տղամարդկանց մեծամասնությունը շատ խելացի է և փորձառու: Տղամարդիկ կանանց համարում են բաց գիրք, ուստի թույլ տվեք ձեր հերոսին կարդալ ձեզ որպես էպոս, այլ ոչ թե հիմար ինտրիգներով լեցուն մի  վեպ: Ապացուցեք նրան, որ ձեր ժամանակը թանկ է  և դուք չեք պատրաստվում վատնել այն: Ցույց մի տվեք ձեր բնավորության վատ գծերը, եղեք կանացի, փոքր-ինչ ռոմանտիկ՝ առանց ֆեմինիստական կոչերի: