ՀՐԵՇՏԱԿԱՅԻՆ ՄԱՇԿ. ՊԱՏՐԱՍՏԻՐ ՏԱՆԸ VICTORIA’S SECRET-Ի ՄՈԴԵԼԻ ԴԻՄԱԿԸ

25036799_139493790084937_6465171909406359552_n

Եթե կարծում ես, թե հայտնի սուպերմոդելները իրենց գեղեցկության համար պարտական են միայն թանկարժեք դիմակներին ու բարձրակարգ կոսմետոլոգներին, ապա սխալվում ես: Նույնիսկ Victoria’s Secret-ի «հրեշտակները» իրենց գեղեցկության տնային գաղնտնիքներն ունեն: Այդպես Քենդիս Սվեյնպոլը պատմել է իր խնամքի մասին, որն անցկացնում է տնային պայմաններում:

 

30831001_428483314260425_6034935552078249984_n

Դեմքի մաշկի առողջ գույնը պահպանելու համար մոդելն ամեն կիրակի դիմակ է պատրաստում, որը նաև ինքդ կարող ես պատրաստել: Քեզ միայն հարկավոր է մեղր ու խուրմա: Ամեն ինչ շատ պարզ է՝ տրորիր մի կտոր խուրմա, ավելացրու 1 ճշ/գ մեղր ու խառնիր: Ստացված մասսան քսիր դեմքիդ ու սպասիր 10 րոպե:

 

Մոդելը նշում է, որ խուրման հարուստ է վիտամիններով, որոնք ոչ միայն սպիտակեցնում են մաշկը, այլ նաև կանխում վաղաժամ ծերացման նշանները: