ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼ Է ՋՈՐՋ ՔԼՈՒՆԻԻ ՎԹԱՐԻ ՏԵՍԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

Ջորջ Քլունին նկարահանվում է Catch 22 հեռուստասերիալում, որի նկարահանումներն իրականացվում են Սարդինիայում:

 

Դերասանի հետ Սարդինիայում է գտնվում նաև նրա կինը՝ Ամալ Քլունին:  Երեկ Ջորջ Քլունին նկարահանման հարթակի ճանապարհին վթարի է ենթարկվել իր սկուտերով։ Ճանապարհին դերասանը բախվել է Mercedes մակնիշի ավտոմեքենայի:

 

Նա հիվանդանոց է տեսափոխել ձեռքերի, ոտքերի ու ազդրի թեթև վնասվածքներով։ Համացանցում հրապարակվել է բուն վթարի տեսագրությունը։