TRAVEL

Հրաշքների աշխարհ Դուբայ

28. 04. 2015

oae-foto-dostoprimechatelnostej-v-gorode-dubajԱրաբական միացյալ էմիրությունների մասին կարճ կարելի է ասել այսպես. «Կզարմացնենք այն ամենով, ինչ ունենք, իսկ ինչ չունենք՝ կկառուցենք և ավելի կզարմացնենք»: Դուբայը լուռ անցյալ, վառ ներկա և ամպոտ ապագա ունեցող աներևակայելի քաղաք է: Նայելով նրա հրաշքներին՝ սկզբում չես կարողանում հավատալ աչքերիդ, իսկ Դուբայը տեսնելուց հետո չես զարմանում էլ ոչնչից. ամպերից վեր շինություններ, ձյուն անապատում, ծովից դուրս եկող արհեստական կղզիներ… Ամենաառաջին, ամենաբարձր, ամենախոր,ամենաթանկ, ամենաանսովոր: Այս ամենը Դուբայի մասին է: Ուրիշ ո՞րտեղ կարելի է տեսնել 7 աստղանի հյուրանոց կամ բարձրանալ աշխարհի ամենաբարձր շինությունը: Թվում է, թե մարդկային մտքի յուրաքանչյուր քմահաճույք այստեղ կարող է դառնալ իրականություն:

Անկախ այն բանից գնում ես Դուբայ գործնական այցով, թե հանգստի համար, այստեղ Ձեզ յուրաքանչյուր րոպե սպասվում են նոր բացահայտումներ: Անսահման հարմարավետության, ծովափի, գործնական հանդիպումների, թանկարժեք խանութների, գոլֆի դաշտի, լավագույն ճապոնական ռեստորանների կողքին շարունակում է ապրել դարերի պատմություն ունեցող արևելյան շուկան, որը անտարբեր չի թողնի գնորդներին: Իսկ մի քանի կիլոմետր այն կողմ, գեղատեսիլ անապատի կենտրոնում, ազատության մեջ ապրում են ուղտերը: Դուբայը քաղաք է, որտեղ մշտապես տոն է, այստեղ Ձեզ մշտապես կշրջապատեն բարեհամբույր ու սիրալիր մարդիկ: Դուբայում ակնառու փոփոխությունները տեղի են ունեցել վերջին 50 տարում, սակայն նրա պատմության արմատները խորանում են դեպի հեռու անցյալ: Այցելելով Դուբայ կարող եք տեսնել`

Բուրջ Խալիֆա- 50.000 մարդ անդադար 4 տարի շարունակ կառուցել են այս աշտարակը: Նրա բարձրությունը կազմում է մոտ 1 կիլոմետր և այն ունի 162 հարկ: Մադու ձեռքով ստեղծված այս աննախադեպ կառույցը ժամանակակից Բաբելոնյան աշտարակն է, այն քաղաք է քաղաքի մեջ, այստեղ կան ժամանցի վայրեր, լողավազաններ, այգիներ, ռեստորաններ և առևտրի կենտրոններ, իսկ վերջին քառասուն հարկերը բնակելի տներ են:

Բուրջ ալ-Արաբ-Առագաստի տեսք ունեցող 7 աստղանի այս հյուրանոցն աշխարհի ամենաշքեղ հյուրանոցներից մեկն է: Այն հայտնի է իր տիեզերական ներքին հարդարանքով, ծառայությունների բարձր մակարդակով և թանկ գներով: Հյուրանոց կարելի է հասնել ցամաքի հետ կապող թեք կամրջով կամ ուղղաթիռով: Ճարտարապետ Թոմ Ռայթը սկսեց կառուցել Դուբայի համար մի շենք, որը կլիներ նույնքան խորհրդանշական, որքան Փարիզի Էյֆելյան աշտարակը Ֆրանսիայում և Սիդնեյի օպերայի շենքը՝ Ավստրալիայում: Հյուրանոցի արտաքին տեսքը ժամանակակից է, իսկ ներսը արևելյան և արևմտյան ճոխ ու շքեղ ճարտարապետական ոճերի խառնուրդ է:

Դուբայի շատրվաններ- Բուրջ Խալիֆայի մոտ գտնվող շատրվանը վստահորեն կարելի է համարել ամենագեղեցիկ և ամենամեծ շատրվանն աշխարհում: Այն կարող է ժայթքել 275 մետր, որը հավասար է մոտ 50 հարկանի շենքի բարձրության: Լույսերի և խաղերի շնորհիվ օդում եզրագծվում է ոգեշնչող պատկեր, ինչը զուգակցվում է անչափ հաճելի երաժտությամբ: Դուբայի շատրվանը ամեն երեկո գրավում է հազարավոր հանդիսատեսի ուշադրությունը և արժանանում նրանց հիացմունքին:

Ակվարիում- Աշխարհի ամենամեծ ակվարիումներից մեկը, որը գտնվում է Մերձավոր Արևելքի «Դուբայ» ամենախոշոր առևտրային կենտրոնում: Այն ունի 33 հազար ծովային կենդանուց կազմված հավաքածու: Ստորջրյա գազանանոցը ներկայացնում է մի շարք բնական տարածքներ, այդ թվում՝ արևադարձային անտառ, քարքարոտ ծովափ և օվկիանոս: Գազանանոցի բնակիչների թվում են պինգվինները, հսկա խեցգետինները, ջրային առնետները:

Դուբայի մասին կարելի է շատ երկար խոսել, բայց այն պետք է տեսնել գոնե մեկ անգամ…

Նյութը տրամադրել է «Go travel» տուրիստական ընկերությունը