ՀՈՐՈՍԿՈՊԻ 7 ՆՇԱՆ, ՈՎՔԵՐ ՀՈՒԼԻՍԻՆ ԿԳՏՆԵՆ ԻՐԵՆՑ ՍԵՐԸ

1516805344

 

2018թ. հուլիսը ռոմանտիկ ու հաջողակ է խոստանում լինել հորոսկոպի մի քանի նշանների համար: Հուլիսը լի է լինելու անսպասելի անակնկալներով, քանի որ այս ամիս տեղի է ունենալու Արևի ու Լուսնի խավարում:

 

Խոյ: 2018թ. ձեր վերահսկող-մոլորակ  Վեներան սերտ կապի մեջ է լինելու Պլուտոնի հետ՝ խոստանալով այս ամսի Խոյերին վառ զգացմունքներ: Խոյերի անձնական կյանքում կտիրի ներդաշնակություն, իսկ այս նշանի միայնակ ներկայացուցիչները կկարողանան գտնել իրենց սերը: 2018թ. հուլիսին հնարավորություն կա մեծ զգացմունք գտնելու, ուստի աստղերը խորհուրդ են տալիս Խոյերին հետևել սրտի ձայնին: Այն Խոյերը, ովքեր ունեն երկրորդ կես, կկարողանան հարաբերությունները լցնել սիրով ու քնքշությամբ:

 

Առյուծ: 2018թ. հուլիսը սիրո հարցում շատ հաջողակ է լինելու Առյուծների համար, քանի որ այս նշանով անցնելու են Վեներան, Մերկուրին և Արևը: Այս նշանի ներկայացուցիչները կդառնան ավելի հմայիչ ու վառ՝ հետաքրքրելով հակառակ սեռի ներկայացուցիչներին: 2018թ. հուլիսի 27-ի Լուսնի խավարումը տեղի կունենա Առյուծի գործունեության սեկտորում, իսկ դա նշանակում է, որ այս նշանի շատ ներկայացուցիչներին սիրո ու ամուսնության հարցում փոփոխություններ են սպասվում:

 

Կույս: 2018թ. հուլիսին Կույսը կարող է նորովի նայել իր հարաբերություններին՝ թողնելով անցյալը ու ամեն ինչ սկսելով մաքուր էջից: Այս նշանի ներկայացուցիչները ավելի հմայիչ ու գրավիչ կդառնան հուիսին, քանի որ Վեներան հուլիսի 10-ին կլինի այս համաստեղության նշանի ներքո: Կույսերը կկարողանան հմայել նույնսիկ խոսքերով, իրենց խարիզմայով, քանի որ Յուպիտերը Կույսի գործունեության սեկտորում է:

 

Այծեղջյուր: Այս ամիս Այծեղջյուրների անձնական կյանքում ուժեղ էմոցիաներ ու կրքեր են սպասվում: Մինչև հուլիսի 10-ը Վեներան գտնվում է այս համաստեղության ներքո: Այս նշանի միայնակ ներկայացուցիչները կկարողանան գտնել իրենց սերը որևէ ճանապարհորդության ընթացքում, շատ Այծեղջյուրներ կվերադարձնեն հին սերը: Այն Այծեղջյուրները , ովքեր ունեն երկրորդ կես, կկարողանան կարգավորել հարաբերությունները՝ դրանք լցնելով ռոմանտիկայով:

 

Ձկներ: Ձկներին սպասվում է կրքոտ, զգացմունքներով ու սիրով լի ամիս: Այս նշանի ներկայացուցիչները սիրո հարցում կժպտա հաջողությունը, քանի որ Արևը Ձկների գործունեության սեկտորում է: 2018թ. հուլիսի 13-ի Արևի խավարումը այս նշանի ներքո է, ուստի սիրային հարցում  սպասվում են վառ իրադարձություններ: Ձկները մեծ հնարավորություն ունեն գտնելու իրենց սերը, եթե հաճախ դուրս գան տնից ու բացվեն աշխարհին:

 

Երկվորյակներ: Սիրո հարցում հաջողությունը կժպտա Երկվորյակներին, քանի որ Յուպիտերը դրական ազդեցություն ունի այս ամիս: Այս նշանի ներկայացուցիչները կկարողանան գտնել իրենց սերը բարեկամների ու մտերիմների միջոցով: Շատ Երկվորյակներ կվերսկսեն երբեմնի սառած հարաբերությունները: Որոշ Երկվորյակներ կմտածեն պսակադրության մասին:

 

Խեցգետին: Խեցգետիններ կկարողանան լավացնել հարաբերությունները սիրելի մարդու հետ, իսկ նշանի միայնակ ներկայացուցիչները ընկերների միջոցով կկարողանան ծանոթանալ որևէ մեկի հետ: Այս ամիսը հաջողություն է խոստանում Խեցգետնին, քանի որ Արևը հենց այս նշանի ներքո է: Խեցգետինները ավելի հմայիչ ու գրավիչ կդառնան հակառակ սեռի ներկայացուցիչների աչքերում: Միայնակ Խեցգետիններին նոր ծանոթություններ են սպասվում, սիկ նրանք, ովքեր արդեն ունեն երկրոր կես, կկարողանան լավացնել հարաբերությունները: