HOROSCOPE

ՀՈՐՈՍԿՈՊԻ 6 ԱՄԵՆԱՓԱԿ ՆՇԱՆՆԵՐԸ

06. 11. 2018

b95ac65276e753695c87113deab125d2

Ջրհոս: Նրանց համար դժվար է ղեկավարել զգացմունքներն ու էմոցիաները: Հենց այդ պատճառով Ջրհոսները դրանք հաճախ թաքցնում են: Նրանք միշտ կասեն, որ ամեն բան կարգին է, բայց թե ինչ է իրականում կատարվում նրանց հոգում, կարող են իմանալ միայն ամենամտերիմները, այն էլ՝ ոչ միշտ:

Ցուլ: Ցուլերը չեն վստահում մարդկանց, զգացմունքներն ու գաղտնիքները հեռու են պահում նրանցից: Եթե ցանկանում եք անկեղծ խոսակցություն ունենալ նրանց հետ, ապա երկար ժամանակ պետք է ջանքեր գործադրեք նրանց վստահությանն արժանանալու համար:

Կույս: Ինքնուրույն են, ինքնաբավ: Նրանք ինքնուրույն են գտնում ցանկացած խնդրի լուծում, միայնակ վայելում հաղթանակը: Կամ չեն գտնում այդ լուծումը և տառապում են: Միայն թե դուք երբեք չեք իմանա այդ մասին:

Այծեղջյուր: Պրագմատիկ են, կարծում են, որ զգացմունքներն ու էմոցիաներն իրենց պետք չեն, քանի որ դրանք խանգարում են բիզնեսին, շփմանը, ինքնազարգացմանը: Համապատասխանաբար դրանք թաքցնում են ոչ միայն՝ մարդկանցից, այլև իրենցից:

Կշեռք: Կշեռքներն իրենց հավասարակշռված են համարում, անհողդողդ, իսկ մյուսները նրանց անհոգի ու զգացմունքներ չունեցող մարդ են համարում: Դա իրականությանը չի համապատասխանում: Նրանք խուսափում են էմոցիաներից և անձնական շփումից բացառապես այն պատճառով, որ վախենում են խնդիրներ, ցավ ու հիասթափություն պատճառել մարդկանց:

Կարիճ: Կրքոտ են, զգացմունքային, այդ պատճառով գերադասում են զուսպ լինել: Հասարակության շրջանում սառն են, զգացմունքներն ու էմոցիաները կարող են արտահայտել միայն ընտանեկան պայմաններում, ամենամտերիմ ընկերների շրջանում: