ՀՈՐՈՍԿՈՊԻ 6 ԱՄԵՆԱԳԱՅԹԱԿՂԻՉ ԿԱՆԱՅՔ

zodiak-bzra-750x480

 

Ձկներ: Այս կանայք շատ գրավիչ են, նաև խորհրդավոր: Նրանք կարողանում են ճիշտ գնահատել սիրելիի հետ հարաբերությունները և     տղամարդուն   հարմարավետության ու ջերմության զգացողություն են պարգևում: Նրանք շատ են կարևորում    զուգընկերոջ հոգեվիճակը և ջանում են նրան շրջապատել սիրով ու հոգատարությամբ, սակայն եթե տղամարդը չարաշահում է  նրանց բարությունը, Ձկների վերաբերմունքը կտրուկ փոխվում է:

 

Ջրհոս: Այս կանայք ուժեղ են և ազատությունը գնահատող: Նրանք հեշտությամբ են զուգընկեր գտնում: Տղամարդկանց գրավում   է Ջրհոսների ինքնավստահությունը,   մյուսներից տարբերվելու հատկությունը:   Նրանց իրենց կողքին պահելու և չկորցնելու համար տղամարդիկ պետք է առանձնահատուկ ուշադրությամբ ու ջերմությամբ համակեն նրան:

 

Այծեղջյուր: Նրանք շատ ուղղամիտ են և  պատասխանատու: Տղամարդիկ   գնահատում են   նրանց օբյեկտիվ դատողությունը: Այս նշանի տակ ծնված կանայք աշխատասեր են ու նպատակասլաց,   պատասխանատվության մեծ զգացումով են   ընտանիք կազմում և հոգ են տանում իրենց հարազատների մասին: Այծեղջյուրների սիրտը գերելն այնքան էլ հեշտ չէ, բայց եթե դա հաջողվում է, արդյունքը միշտ գոհացնում է տղամարդուն:

 

Աղեղնավոր: Նրանք անկանխատեսելի են, այդ պատճառով էլ տղամարդիկ, նրանց հետ շփվելիս,  միշտ անակնկալների են  բախվում   և երբեք չեն ձանձրանում: Աղեղնավորներից  ամեն ինչ կարելի է սպասել: Նրանք զգացմունքային են,  ատում են միապաղաղ կյանքը և սիրում են վառ գույներ մտցնել իրենց առօրյայում:

 

Առյուծ: Առյուծները   միշտ վստահ են իրենց ուժերի վրա: Նրանք գիտեն՝ ինչպես աջակցել տղամարդուն՝ չոտնահարելով նրա արժանապատվությունը, ինչպես իրենց պահել, երբ սիրելին խնդիրներ ունի կամ  ընկճված է: Առյուծները միշտ կարողանում են ճիշտ բառեր ընտրել՝ մխիթարելու և տղամարդուն ինքնավստահություն հաղորդելու համար:

 

Կարիճ: Կարիճները շատ բծախնդիր են ընտրության հարցում և հարաբերություններ են սկսում այնպիսի տղամարդու հետ, որը նրանց կարող է շրջապատել հոգատարությամբ և  ապահովել ֆինանսապես:: Բոլոր տղամարդիկ չէ, որ կարող են այս  համարձակ ցանկություններն իրականացնել, այդ պատճառով էլ Կարիճների հետ հարաբերությունները պահպանելու համար նրանք շատ ջանքեր են ներդնում: