HOROSCOPE

ՀՈՐՈՍԿՈՊԻ 6 ԱՄԵՆԱԱՆԿԱԽ ՆՇԱՆՆԵՐԸ

16. 07. 2018

6_49

 

Հորոսկոպի այս 6 նշանները անկախ են, ինքնուրույն և մշտապես ունեն իրենց սեփական կարծիքը:

 

Ջրհոս:  Նրանք ազատ մտածողներն են: Այն, ինչին նրանք հավատում են, ինչ անում կամ ասում են կախված չէ շրջապատից: Նրանք երբեք չեն սիրում որևէ բան միայն նրա համար, որ դա որևէ մեկը խորհուրդ է տվել: Ջրհոսը երբեք չի համաձայնվում ամբոխի հետ և չի անում այն, ինչ իրենից սպասում են:

 

Աղեղնավոր: Նրանք անում են այն, ինչ ուզում են, գնում այնտեղ, ուր ուզում են: Նրանք չեն ուզում թույլտվություն հարցնել ուրիշներից: Աղեղնավորները կարող են հարմարվել իրավիճակին, ուստի երբեք չեն անհանգստանում, թե ինչ կլինի իրենց հետ: Նրանք կարող են ռիսկի դիմել, քանի որ վստահ են իրենց ունակությունների վրա: Աղեղնավորները չեն ուզում կապվել ոչ մի բանի՝ ո՛չ ֆիզիկապես, ո՛չ հոգեպես:

 

Խոյ: Խոյին անկախ դարձնող բաներից մեկը նրա հավատն է իր հանդեպ: Նրանք կարող են ռիսկի դիմել կամ սխալ որոշումներ ընդունել, բայց գիտեն, որ արդյունքում պատրաստվում են հասնել այնտեղ, որտեղ պետք է լինեն և իմանալ այն, ինչ պետք է իմանան: Նրանք վստահում են իրենց ինտուիցիային:

 

Երկվորյակներ: Նրանք, որպես կանոն, չեն ցանկանում այն, ինչ ունեն ուրիշները: Նրանք չեն նախանձում, ամեն ինչ անում են իրենց համար: Երկվորյակները չեն ապրում գովեստների համար և ոչ էլ քննադատությունն են սրտին մոտիկ ընդունում: Նրանք փորձում են քննադատությունից վերցնել այն, ինչ օգտակար է իրենց համար, բայց թույլ չեն տալիս ազդել իրենց վրա:

 

Այծեղջյուր: Բոլորը գիտեն, թե որքան աշխատասեր են Այծեղջյուրները, բայց ոչ բոլորը կարող են հասկանալ, թե որքան անկախ են նրանք: Նրանց դուր է գալիս անկախությունը, որը բխում է ֆինանսական ազատությունից, բայց նախընտրում են անել այն, ինչ իրենց դուր է գալիս՝ հարթելով սեփական ճանապարհը: Նրանք չեն անում այն, ինչ կարող է վնասել հոգեպես, բայց օգնել շատ գումար վաստակել:

 

Կույս: Նրանք չափազանց շատ բան գիտեն, որպեսզի լինեն ուրիշի վերահսկողության տակ: Կույսերն արել են իրենց հետազատությունը, նրանք գիտեն փաստերը և, հավանաբար, արդեն ճշտել են, թե ինչպես լուծել խնդիրները: Նրանք չեն ուզում դիմել որևէ մեկի օգնությանը: Նրանք չափազանց անկախ են դրա համար: Նրանք ինքնավստահ են, և նրանց համար դժվար է հավատալ, որ ուրիշ մարդիկ գիտեն, թե ինչ պետք է անել, կամ ինչպես կարելի է մի բան ավելի լավ անել: Կույսերը սահմաններ են գծում և թույլ չեն տալիս ուրիշներին անցնել դրանք: